«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Ամեն մարդ ունի իր ուղին, և այդ ուղիներից որոշները կամավոր ընտրություն չեն. Ասադի կինը խախտել է լռությունը

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կինը՝ Ասմա ալ Ասադը, Սիրիայից հեռանալուց հետո առաջին անգամ խախտել է լռությունը՝ հույս հայտնելով, որ լավ օրերը դեռ կվերադառնան Սիրիա: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

«Սիրիայի ժողովրդին մաղթում եմ անվտանգություն և բարգավաճում, հուսով եմ, որ լավ օրերը կվերադառնան Սիրիա: Հայրենիքն ուժ է, որն ահնար է կործանել:  Ինչպիսի մարտահրավերների էլ հանդիպենք, դրանք չեն կարողանա կոտրել այս երկրի ժողովրդին: Մենք միասին շարժվում ենք դեպի ապագա», — նշել է նախկին առաջին տիկինը:

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին քաղաքական հարցերի առնչությամբ լռություն է պահպանել և պատրաստվում է նույն կերպ շարունակել:

«Հայրենիքը սոսկ աշխարհագրական կետ չէ, այլ զգացում, որը մնում է մեր սրտերում՝ չնայած հեռավորությանը։ Կյանքի յուրաքանչյուր փուլ ունի իր դասը, և յուրաքանչյուր փոփոխություն ունի իր իմաստը: Ամեն մարդ ունի իր ուղին, և այդ ուղիներից որոշները կամավոր ընտրություն չեն», — ասել է Ասմա ալ Ասադը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս, Սիրիան անցել է նրանց վերահսկողության ներքո։ Նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը:  Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:

Facebook
Twitter

Կարդացեք նաև