«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուի, Հարավային Կովկասում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շփեթի և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Անդրկովկասում կայունության ապահովման միջոցները։  Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։

«Ընթացիկ տարվա մարտին նախատեսված ԱՄՔ-ի (խմբ.՝ Անդրկովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումների) հաջորդ փուլի նախապատրաստման համատեքստում դիտարկվել են այդ բանակցային ձևաչափի մասնակիցների առջև կանգնած առաջնահերթ խնդիրները, որոնք առաջին հերթին վերաբերում են ուժի չկիրառմանը, ինչպես նաև կայուն իրավիճակի պահպանմանը վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ պետական ​​սահմանների սահմանագծման և սահմանազատման միջոցով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Անդրկովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումները տեղի են ունենում 2008 թվականից Ժնևում Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Աշխատանքն ավանդաբար  իրականացվում է երկու աշխատանքային խմբերով՝ անվտանգության և հումանիտար հարցերով: Ժնևյան քննարկումները մնում են երկխոսության միակ հարթակը Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև:

Facebook
Twitter

Կարդացեք նաև