«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել

«Լույս» հիմնադրամը վերլուծել է օրերս «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը։

Այսպես՝  Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ) 2024թ.-ին 2023-ի համեմատ չի փոխվել և կազմում է 47 միավոր։ Ըստ ԿԸԻ-ի կազմված, 180 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 63-րդ տեղում է։ ԿԸԻ-ի՝ նախորդ տարվա համեմատ անփոփոխ մնալը մտահոգիչ է, քանի որ դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ, հակառակ իշխանությունների որդեգրած «հակակոռուպցիոն կեցվածքի», 2020թ.-ից հետո վիճակի էական բարելավում չի արձանագրվել: Հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով՝ տվյալ երկրում կոռուպցիան լուրջ հիմնահարց է, եթե ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ խնդրահարույց տիրույթում։

Կառավարության համար լուրջ մտահոգության պատճառ պետք է դառնա Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM համաթվի մեկ տարվա ընթացքում միանգամից 5 միավորով անկումը (այն ներառված է ԿԸԻ-ի հաշվարկման հիմքում)։ Ավելին, այն 2020թ.-ից նվազել է 13 միավորով։ Քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է կոռուպցիայի տարբեր ձևերի առկայությունն ու տարածվածությունը պետական կառավարման մակարդակներում, կոռուպցիայի ազդեցությունը ժողովրդավարական ինստիտուտների վրա, ստացվում է, որ այս հեղինակավոր միջազգային ծրագրի գնահատմամբ Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, և միաժամանակ աճել է վերոհիշյալ ոլորտներում կոռուպցիայի ազդեցությունը։

ԿԸԻ-ում ներառված Հայաստանի WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2022 թ.-ին միանգամից 13 միավորով նվազումից հետո (2021թ. այն 66 միավոր էր) 2023 և 2024 թվականներին աճել է բավական դանդաղ և կազմում է 56 միավոր։ Սա մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը բնութագրում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը:

2024-ին ևս Հայաստանի ԿԸԻ-ն գերազանցում է ԵԱՏՄ մյուս բոլոր անդամ երկրների ԿԸԻ-ին։ Ղազախստանի ԿԸԻ-ն 40 միավոր է, Բելառուսինը՝ 33, Ղրղզստանինը՝ 25, Ռուսաստանինը՝ 22։

Հայաստանին սահմանակից երկրներից Վրաստանը ԿԸԻ-ի 53 միավորով 53-րդ հորիզոնականում է, Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, Թուրքիան  34 միավորով 107-րդում է, Իրանը 23 միավորով՝ 151-րդում, իսկ Ադրբեջանը 22 միավորով՝ 154-րդում։

«Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի երկրների լավագույն եռյակում, ինչպես և 2023թ.-ին, 2024-ին ևս նույն երկրներն են՝ Վրաստանը՝ 53 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 53-րդ հորիզոնական), Հայաստանը՝ 47 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 63-րդ հորիզոնական) և Մոնտենեգրոն՝ 46 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 65-րդ հորիզոնական): Խմբում ամենացածր ԿԸԻ ունեն Ադրբեջանը և Ռուսաստանը (22-ական միավոր), Տաջիկստանը (19 միավոր) և Թուրքմենստանը (17 միավոր): Ի դեպ, ըստ Զեկույցի` «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի շատ երկրներում թույլ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայության բացակայությունը խորանում են շարունակական անկայունության և արտաքին ճնշումների պատճառով։ Այս իրավիճակը նպաստում է կոռուպցիայի տարածմանը՝ միաժամանակ խաթարելով հասարակության վստահությունը, կայուն զարգացումը և կլիմայի պահպանման ջանքերը։ Մեր տարածաշրջանն աշխարհում ունի երկրորդ ամենացածր ԿԸԻ-ն (35 միավոր) և այդ ցուցանիշով գերազանցում է միայն Անդրսահարյան Աֆրիկային։

Վերլուծությունն ամբողջությամբ՝  այստեղ

Facebook
Twitter

Կարդացեք նաև