Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը | Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան | Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փամփուշտները տանիքներին են թափվում. Խոզնավարը՝ թշնամու թիրախում | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր | Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք արվում են այնպես, որ ազդեն թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա. Արման Թաթոյան | Այս հարցը նրա իրավասության մեջ չէ, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին | ՔՊ-ն զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին. Սուրենյանց | Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը | Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան

Լրահոս

Ասել է՝ եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհnյել. մանրամասներ՝ Չարենցի դպրոցի միջադեպից

Փետրվարի 18-ին Երևանի Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև։ Հայտնում է Հրապարակը:

Այս լուրը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև՝ 67 դպրոցից։ Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, մի խումբ անձանց կողմից):

Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ ուսուցիչն է աշակերտներին ծեծի ենթարկել, մինչդեռ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը. «Ասեմ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեր լավագույն ուսուցիչներից է, նա այսօր գլուխը կախ է դպրոց մտնում, ինչի՞ համար: Երեխաները երկար դասամիջոցի ժամանակ վիճել են, ուսուցիչը, ով 27-ամյա տղա է, ի դեպ, ես շատ եմ կարևորում արական սեռի ուսուցիչների առկայությունը դպրոցում, հազիվ ունեցանք մի տղամարդ ուսուցիչ, ով կարողանում է երեխաների հետ ճիշտ աշխատել, փորձել է վիճաբանությունը հարթել: Միջամտել է, սաստել է, ասել է` անհարմար է, մեծ տղաներ եք, չի կարելի: Այս խոսակցությանը միջամտել է այլ աշակերտ` 9-րդ դասարանից, ով ունի վարքային խնդիր, միջամտել է խոսակցությանը և անհարգալից կերպով սկսել է հակադրվել ուսուցչին, ասել է` եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհոյել, ինչից հետո հինգ հոգով ուսուցչին ծեծի են ենթարկել: Վախի զգացումը մեծ էր, որ վեճը կարող է դրսում շարունակություն ունենալ, իսկ դրսում կարող էր ամեն ինչ ավելի վատ ավարտ ունենալ, այդ պատճառով մենք դիմեցինք ոստիկանություն», — ասում է դպրոցի տնօրենը:

Ո՞րն է աշակերտների այս ագրեսիվության պատճառը, հարցրեցինք մենք. «Ոչ բոլորն են ագրեսիվ, սակայն կան նաև ագրեսիվները: Միջավայրը, հասարակությունն է ագրեսիվ: Արդյունքում ունենում ենք այսպիսի իրավիճակներ: 770 աշակերտից կլինեն նաև ագրեսիվները: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր ունի: Այնուամենայնիվ, դասապրոցեսը շարունակվում է: Ուսուցիչը անցել է իր աշխատանքին, թեպետ հուսահատված է ու կոտրված, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մենք փորձում ենք լծակներ գտնել, իրավիճակը շտկելու համար: Ինչ վերաբերում է ուսուցչին ծեծի ենթարկած աշակերտներին, ապա նրանց մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ նկատողություն ենք տվել, սակայն այդ թղթի կտորն իրենց համար ի՞նչ: Փորձում ենք հասկանալ. ինչ անել, որպեսզի երեխաներին բերենք մեր դաշտ: Բայց միայն դպրոցը չի կարող ազդեցություն ունենալ, պետք է համագործակցություն լինի դպրոցի, ուսուցիչների և ծնողների միջև: Պետք է եռյակ գործի, արդյունքների հասնելու համար», — եզրափակեց դպրոցի տնօրենը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև