Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Լրահոս

Լոռիում ծայրահեղ անխնամ վիճակում գտնվող ընտանիք է հայտնաբերվել, 2,5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն

Փետրվարի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Կ․-ն գտնվում է ծայրահեղ անխնամ վիճակում, տնային պայմանները խիստ անբավարար է, որը կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքի և առողջության համար:

Փետրվարի 21-ին,  համայնքային ոստիկան Եղինյանը, սոցաշխատակից Ալվարդ Դավոյանի, տեղամասի մանկաբույժ Հասմիկ Մուրադյանի հետ կատարված համատեղ տնայցի ժամանակ պարզել են, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունն ընդհանրապես ջեռուցված չի եղել:

Մանկաբույժը երեխաների ծնողներին՝ Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ, երեխան առանց ծնողների, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև