ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան պրագմատիկ խնդիր է լուծում. Նահապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և ՀՀ-ի միջև | Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը | Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ | Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը` Բրազիլիայում. Գրիգորյանի փայլուն նnկաուտը ու ևս երկու ուղեգիր | Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան | Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան

Լրահոս

Պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկվեն խնդրի հասցեավորման ուղղությամբ. ՄԻՊ-ն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին

Ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի  առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը:

«Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին:

Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում»,- հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից՝ ընդգծելով, որ հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չեն համարում։

Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին:

«Ընդգծում ենք, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ»,- եզրափակեցին ՄԻՊ գրասենյակից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930