Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան | Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել | Գյումրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին հատուկ վարքագծով. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Աշխատավարձի աճը գնաճի նկատմամբ տասնյակ անգամով ավելի բարձր է. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ անդրադառնալ տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշին, որը 2024-ի արդյունքներով կազմել է 287,172 դրամ, որը 2018-ի նկատմամբ ավել է 114,445 դրամով, կամ՝ 66.3 տոկոսով:

Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա այդ ցուցանիշն ապա համեմատեց նույն ժամանակահատվածի գնաճի հետ: «Գնաճը 18 թվականի նկատմամբ եղել է 25.3 տոկոս: Այսինքն, մեզ մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է: Իհարկե, գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է, բայց մենք 2 տարի ունեցել ենք մեր պլանավորածից ավելի գնաճ:

Չնայած նախորդող տարիներին ունեցել ենք մեր թիրախից պակաս գնաճ: Բալանսավորված առումով, իհարկե, այս ցուցանիշների համեմատությունը կարևոր է, բայց չեմ կարող չնկատել՝ այս 40 տոկոս պլյուսը վերաբերում է  աշխատող մարդկանց: Պարզ է, որ գործազրկության վիճակում գտնվող մարդիկ այս գնաճի ցուցանիշն այլ կերպ են զգում իրենց վրա:

Ուզում եմ նաև ընդգծել, որ 2024թ-ին 2023-ի նկատմամբ գնաճը եղել է ընդամենը 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 24-ի արդյունքներով 23-ի նկատմամբ  եղել է 6.4 տոկոս: Այսինքն, ստացվում է տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև