Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Լրահոս

Ձյունը դժվարացրեց երթևեկությունը, բայց այն շատ կարևոր էր գյուղատնտեսական տարին կազմակերպելու իմաստով. Նիկոլ Փաշինյան

Իհարկե, այս տարի ձյունը մի քիչ էլ կհետաձգի շինարարական սեզոնը, ենթադրում եմ ճանապարհաշինության ոլորտում, բայց մյուս կողմից ձյունը որքան էլ երթևեկությունը դժվարացրեց, բայց շատ կարևոր էր նաև մեր առաջիկա գյուղատնտեսական տարին կազմակերպելու իմաստով. այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հիշեցնել՝ ինչպես ենք սկսել 2024 թվականը կապիտալ ծախսերի և մասնավորապես դպրոցաշինության հետ կապված հարցերով: 2024 թվականին մի շարք դպրոցներ` կառուցվող կամ կառուցված, այցեր կատարեցի և որակի հետ կապված լրջագույն պրոբլեմներ տեսա։ Ես ուզում եմ ուրախությամբ նշել, որ կարծում եմ` 2024 թվականի երկրորդ կեսում, դեռ շատ վստահ չեմ ասում, բայց շատ նման է նրան, որ որակի հարցում ոնց որ թե բեկում մտցնելու գործընթացի վրա ենք: Փոփոխություն և շարժ կա, դա ակնհայտ է: Պետք է արձանագրեմ, որ դա այդ այցերի, այդ ամեն ինչի արդյունքն է»,- ասաց նա:

Նա նշեց, որ իր համար, օրինակ, հանրապետությունում կան մղձավանջ շինհրապարակներ դպրոցների:

«Չեմ ասի որտեղ, բայց երբ որ թվերը նայենք, մենք այսօր հսկայական դպրոցներ ունենք, որոնց շինարարության տեմպերը հիմա մեզ զարմացնում է։ Այսինքն, կան ընկերություններ, որոնք արդեն աճել են, որ կարող են տարի ու կեսում, երկու տարում, ընդ որում ծավալով ահագին մեծ դպրոցներ շահագործման հանձնել համապատասխան որակով, բայց կան փոքր շինարարություն իրականացնող ընկերություններ, որոնք ասենք, մենք շինարարություն ունենք, որ չորս տարի տևում է, մոդուլային դպրոցի շինարարություն ունենք, որ չորս տարի տևում է, և այստեղ թվում է, թե լուծումները շատ պարզ են, բայց իրականում պարզ չեն, որովհետև մի քանի բանաձևեր փորձարկել ենք և ընթացս այդ իրադրության կառավարման նոր հմտություններ մենք նույնպես ձեռք ենք բերում»,- ասաց վարչապետը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև