Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Լրահոս

Պաշտոնավարմանս առաջին օրից դիմել եմ Ադրբեջանի ՄԻՊ-ին, պատասխան չենք ստացել. Մանասյանը՝ Վարդանյանի և մյուսների հարցով Ադրբեջանի պաշտոնակցին դիմելու մասին

Մենք ինքներս ենք միշտ մշտադիտարկում անցկացնում, մենք հատուկ փորձագետ ունենք, որ նաև այս ոլորտում է մշտադիտարկում իրականացնում և, բնականաբար, առաջին պահից սկսած, մենք տեսել ենք կադրերը և դրա հետ կապված, մեր մանդատի շրջանակներում ինչ հնարավորություններ ունենք իրականացնելու:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին՝ երեկ հրապարակվեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները, երևում է, որ նա խոշտանգվել է, ՀՀ-ն ի՞նչ է անում, Դուք, որպես ՄԻՊ, ի՞նչ եք անում:

«Նաև նշեմ, որ ուսումնասիրում ենք տարբեր լեզուներով ներկայացված տեղեկատվությունն ամբողջ համացանցում: Խնդրում եմ նկատի ունենալ, որ ՄԻՊ-երն ուղղակի մանդատ չունեն այս հարցերով զբաղվելու: Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել և հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին:

Տեսնելուց հետո անմիջապես աշխատակազմը հրահանգավորվել է, և իմ հանձնարարությամբ մենք սկսել ենք հասկանալ, թե որ միջազգային գործընկերների հետ անելիք ունենք: Բնականաբար, նախապատրաստել ենք նրանց հետ հաղորդակցության տարբեր բովանդակությամբ ձևաչափեր»,- ասաց Մանասյանը:

Հարցին՝ ինչո՞ւ չի դիմում Ադրբեջանի պաշտոնակցին, նա ասաց. «Դիմել եմ  իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից ու, բնականաբար, արձագանք չունենք: Հարցը քննարկվել է տարբեր միջազգային հարթակներում: Նրանք արձագանք չեն տվել, ինչը ցույց է տալիս այդ պետության կոնկրետ պաշտոնատար անձանց ձևաչափը մարդու իրավունքների հարցերին առնչվելու: Ես առաջարկել եմ, որ սրանք մարդու իրավունքներին վերաբերող հարցեր են և կարելի է կազմակերպել լրիվ ապաքաղաքական քննարկում, այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը այնքան էլ ճիշտ չեմ համարում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև