Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դավաճանվեցին թե՛ դրսից, թե՛ ներսից․ Այսօր նրանք Բաքվի բանտերում են՝ Հայաստանի իշխանությունների և նրա ղեկավարի ուրացման պատճառով

Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ Սրբազանն ուղերձով է հանդես եկել՝ իր աջակցությունը հայտնելով  Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բոլոր հայ գերիներին։

«Մենք բոլորս հավաքական իմաստով այսօր գտնվում ենք Բաքվի բանտերում, կրում ենք այդ ամոթը, որ մեր ընկերները, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է գերեվարության, պատանդառության մեջ, նրանք ենթարկվում են աննախադեպ կտտանքների։ Ռուբեն Վարդանյանի երեկվա պատկերները դրա ցայտուն ապացույցն են»,- ասաց Սրբազանը՝ հիշեցնելով՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ։

Արցախի համար պայքարում, ինչպես նշեց Բագրատ Սրբազանը, դավաճանվեցին թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը․

«Դավաճանվեցին թե՛ դրսից, և թե՛ ներսից։ Այսօր նրանք Բաքվի բանտերում են գտնվում հատկապես Հայաստանի իշխանությունների և նրա ղեկավարի ուրացման պատճառով։ Եվ այսօր մեզ վիճակված է մեր ունեցած բոլոր եղանակներով ձայն բարձրացնել, ամեն հնարավոր միջոցով բարձրաձայնել այս խնդիրը, որովհետև մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, գտնվում ենք զրկված վիճակում․ Հայաստանը իշխանություն չունի, որը հոգ կտանի իր քաղաքացիների հանդեպ»։

Բագրատ Սրբազանը հատուկ կոչ ուղղեց հանրությանը․

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ու փոքր բոլոր ջանքերը գործադրեք, ինչ հնարավոր կապեր ունեք՝ սոցիալական ցանցերով կլինի կամ ուղղակի կառույցների հետ հարաբերություններով, հնարավոր բոլոր տարբերակները գործադրեք՝ այս խնդրի մասին բարձաձայնելու»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև