ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են առաջիկա ամերիկա-ուկրաինական հանդիպումը Սաուդյան Արաբիայում։
Այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կառուցողական զրույց եմ ունեցել Մարկո Ռուբիոյի հետ, մենք քննարկել ենք ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների առաջիկա հանդիպումը Սաուդյան Արաբիայում»,- գրել է նա։