Ապրիլի 24-ին, երբ մենք ազգովի համախմբվում ենք հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու համար, պարտավոր ենք նաև վճռական լինել՝ վերականգնելու Հայաստանի արժանապատվությունն ու ազգային նվիրական գաղափարները. Օսկանյան | Նուբարաշեն ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպшն եղել | ԱՄՆ փոխնախագահն ընտանիքի հետ 4-օրյա այցով ժամանել է Հնդկաստան | Լեդ լուսատուների տեղադրումն ազդում է թռչունների միգրացիայի վրա. Ավինյան | Աննա Հակոբյանը որդու և դստեր հետ ներկա է եղել դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքին (լուսանկարներ) | Պաշտոնապես արձանագրված սահմանադրական հանրաքվեների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, կամ ճշգրիտ չեն արտահայտում․ Փաշինյան | Կմաչատկայում ժայթքել է Եվրասիայում ամենաբարձր ակտիվ հրшբուխը | Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում | Ադրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը․ Աբրահամյան | Ծանրամարտի ԵԱ. վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա | Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին | Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Զատիկը Մխիթարի սիրելի տոնն էր. Աստղ Գալեյան

Լրահոս

Պետությունը քաշում է փողը՝ ոչնչացնելով աշխատատեղերը. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնություն

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի վերլուծությունը.

«Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մնալ մեր հասարակության ամենախոցելի իրողությունները։ Մյուս կողմից, միջին խավի դերն ու կշիռը տնտեսական ու քաղաքական գործընթացներում շարունակում է մնալ թույլ ու որոշակիությունից զուրկ։ Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են կապիտալի հոսքերի, եկամուտների բաշխման տնտեսական իրավիճակի շարժի միտումները երկրում վերջին 7-8 տարիներին՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» ի վեր։

Թվում էր, թե այսպես կոչված «տասնամյակների թալանը» ետ բերելու, ստեղծագործ աշխատանքի ու արժանապատիվ վաստակի հնարավորություններ ստեղծելու և եկամուտների արդարացի վերաբաշխման վրա հիմնված համակարգեր ձևավորելու խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը պետք է որ հրաժարվեր նախկինների օրոք քաղաքականության գլխավոր հենասյուն եղած ստվերի ու կոռուպցիայի օրակարգից, ու այդ կերպ ձերբազատած ռեսուրսները վերաուղղեր ներդրումների, նոր աշխատատեղերի, հետևաբար և՝ հասարակության մեծ մասի համար արդար ու արժանապետիվ վաստակի մեխանիզմների։ Ավելի պարզ՝ դա նշանակում էր երկիրը վերջապես դուրս բերել կապիտալի նախասկզբնական կուտակման՝ արդեն շարունակական դարձած խրոնիկ շրջապտույտից, երբ ցանկացած իշխանություն և իշխանավոր իր հիմնական ու առաջնահերթ խնդիրը դիտում էր պետության ուժը, ռեսուրսները, ֆինանսները և ունեցած լիազորությունը ուղղել անձնական հարստություն դիզելու, բիզնեսը քվոտավորելու և նրանում փայ մտնելու, արագորեն հարստանալու գերնպատակին՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով։

Այդ ամենին վերջ տալու համար նոր իշխանությունից ի՞նչ էր պահանջվում՝ հարցը ամենևին հռետորական չէ։ Պատասխանն էլ շատ հստակ է։ Նոր իշխանությունից պահանջվում էր պարզապես զերծ մնալ նախկինների վարքագծի կրկնությունից, միաժամանակ ձեռնպահ մնալ վենդետաներից, գործարարների ու կապիտալի սեփականատերերի նկատմամբ անձնական հաշվեհարդարներից, ուղղակի ու սելեկտիվ թիրախավորումներից, գնալ ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով։ Դա նշանակում է՝ պետք է օգտագործեր կապիտալի, ունեցվածքի ու եկամուտների համաներումների մեխանիզմը ու արագորեն տնտեսությունը փոխադրեր գործունեության բնականոն ռեժիմի, այն հաշվով, որպեսզի բացառվեր կապիտալի փախուստը երկրից։ Կարո՞ղ ենք այսօր այս հարցին դրական պատասխան տալ։ Ակնհայտ է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար այս հարցերի պատասխանները բացասական են։

Ի՞նչ ունենք այսօր։ Մեր տնտեսական ակտիվների մի զգալի մասը այսօր կապակցված է այս կամ այն քրեական գործով, միևնույն ժամանակ նաև այդ պատճառով միջոցների մի ահռելի զանգված արտահոսել է երկրի սահմաններից դուրս։ Ու այս ամենի վերջը չի երևում՝ հատկապես ներկա ու առաջիկա նախընտրական սպասումների ու զարգացումների ֆոնին։ Մինչդեռ այդ միջոցները կարող էին դառնային աշխատատեղեր, մարդկանց վաստակներ, հետևաբար և՝ պետական բյուջեի հավելյալ եկամուտներ։ Դրանք այսօր չկան։ Կապիտալի մի այլ, շատ մեծ զանգված ներդրված է առևտրի, ծառայությունների, խաղաբիզնեսի և վերարտահանումների ոլորտներում։ Դրանցում շատ մեծ ստվեր կա ու ֆիքսել դրանցում իրական շրջանառությունները և հարկել, չափազանց բարդ է։

Փոխարենը ֆինանսական ռեսուրսների մեծ դեֆիցիտ ունեցող կառավարությունը դիմել է ահռելի ծավալների ներքին ու արտաքին փոխառությունների՝ ըստ էության իր պաշտոնամուտի համեմատ կրկնապատկելով պետական պարտքը: Ուժից վեր պետական պարտքի սպասարկման ծանր բեռը հարկադրում է իշխանությանը, մի կողմից, պտտել հին պարտքը սպասարկելու ու մարելու համար նոր պարտք վերցնելու թափանիվը, մյուս կողմից, իհարկե ավելացնել հարկային ճնշումը գործարարների վրա, հատկապես փոքր ու միջն բիզնեսի վրա։

Այս խաղը չափազանց վտանգավոր է։ Շատ պարզ երևում է, որ կառավարությունը ստիպված է ավելի ու ավելի բարձր տոկոսներով արտաքին վարկեր ներգրավել, մյուս կողմից, ներքին շուկայում ևս պետական պարտատոմսերի տոկոսադրույքները չափանց բարձր են։ Սա արդեն արկածախնդրություն է, երբ պայմանականորեն ասած՝ «իր ծախսերը» հոգալու համար կառավարությունը, շատ թանկ գին վճարելով, բարձր տոկոսներով գումարներ է քաշում ներքին տնտեսությունից, այդպիսով փակելով մասնավոր ներդրումների հնարավորությունները։ Տնտեսագիտորեն դա կոչվում է «արտամղման էֆեկտ»։ Բանկերը, իհարկե, հաճույքով խաղում են կառավարության խաղը՝ իրենց ներգրաված միջոցների մի զգալի մասը ներդնելով բարձր եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերի մեջ ու ստանում հսկայական շահույթներ … ներկա աշխատատեղերի ու ապագա սերունդների հաշվին։ Բանկերի կողմից այս կերպ ստացած շահույթները ըստ էության «օդից բռնած» փողեր են։ Այդ ներդրումների ետևում չկան ռեալ աշխ ատատեղեր, իրական եկամուտներ, արժանապատիվ վաստակներ»:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև