«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում. Օհանյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջարկության հիման վրա մենք հանդիպումներ ունեցանք, հանդիպեցին հիմնականում Արցախի Ազգային Ժողովի և «Հայաստան »խմբակցության համատեղ աշխատանքային խմբի անդամները, որոնք այս ժամանակահատվածում լուրջ համատեղ աշխատանք են իրականացնում արցախցիների իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական և տարբեր ոլորտ ներում աշխատանք իրականացնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝ բազմաթիվ նախաձեռնություններ Արցախի վերաբերյալ իրենց ուշադրության կենտրոնում են եղել. «Կփորձենք օգտագործել մեր ամբողջ գործիքակազմը Արցախի իրավունքների պաշտպանության գործում»,-նշեց նա:

Անդրադառնալով արցախցիների կողմից իրականացվող տարբեր բողոքի ակցիաների վերաբերյալ լրագրողի հարցին՝ ասաց, որ ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում:

Ըստ Օհանյանի՝ «Հայաստան խմբակցության» պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպություններում,  Հայաստանի Հանրապետությունում և նաև բարեկամական խմբերի շրջանակներում բոլորը հանդիպումների ժամանակ բարձրացնում են Արցախի հարցը՝ ընդ որում ներկայացնելով ամենակարևորը, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է հանցագործություն, ժողովուրդը բռնագաղթեցվել է, և այդ հանցագործ  գործունեությունը նաև ցեղասպանության մաս է կազմում և Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա, ինչպես նաև  բարձրացվում է գերիների վերադարձի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող հարցերը:

«Այն հանձնաժողովը, որը  ստեղծվել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, բավականին լուրջ աշխատանք է իրականացնում, և մենք գտնում ենք, որ Արցախի հարցը փակված չէ: Արցախի իրավունքները պետք է պահպանվեն»- եզրափակեց Օհանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև