«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

«Կարմիր դուռ, դեղին դուռ» համացանցային խաղը երեխային կարող է հասցնել լուրջ հոգեբանական խնդիրների. ինչ է խորհուրդ տալիս հոգեբանը

Ֆեյսբուքյան տարբեր խմբերում, և առհասարակ համացանցում տարածվել են տեղեկություններ, մասնավորապես՝ դեռահաների ծնողների կողմից, որոնք ահազանգում են, որ իրենց երեխաները դպրոցում խաղում են մի խաղ, որը կոչվում է «Կարմիր դուռ, դեղին դուռ» (Red door, Yellow door)։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արկադի Մեհրաբյանը Tert.am -ի հետ զրույցում պարզաբանեց խաղի բացասական հետևանքները:

Հոգեբանի խոսքով՝ հիմնականում նմանատիպ խաղերը հիպնոսային են, որից հետո դեռահաս երեխաներն ունենում են ինքնազգացողության վատացում, ինչպես նաև մի շարք հոգեբանական խնդիրներ:

«Այս խաղերն ունեն ուժեղ հոգեբանական ազդեցություն: Եթե մարքեթլոգների նպատակը շահույթ ստանալն է, ապա այստեղ ֆինանսական որևէ շահ չկա, սակայն հոգեբանական շահ՝ իհարկե  կա: Խաղը ղեկավարողը կարողանում է մարդուն հասցնել ինքնավնասման կամ նույնիսկ ինքնասպանության»,- նշեց նա:

Մեհրաբյանի խոսքով, ցանկացած կախվածություն առաջացնող, բացասական էմոցիա տվող  խաղ դեռահասին կարող է գցել այնպիսի դեպրեսիվ իրավիճակների մեջ, որ անգամ դա կարող են  զգալ դեռահասի  ընտանիքի անդամները, ընկերները, դասընկերները՝ վարքային փոփոխությունների տեսքով:

«Դեռահասի ծնողներն, առաջին հերթին, բոլոր խաղերի հանդեպ պետք է վերահսկողություն անեն:  Իհարկե, հեշտ չէ ամեն րոպե վերահսկել, հեռախոսը երեխայի ձեռքից վերցնել, կտրել ցանկացած տիպի բաներից, որ սահմանափակվի, պետք է սովորեցնել մեդիագրագիտություն ու ընդհանրապես, զբաղվել երեխայի դաստիարակությամբ, երեխային բացատրել, թե ինչեր կան ու ինչեր կարող են տեղի ունենալ, ու պետք չէ հասցնել նրան, որ այսպես ասած, բանը բանից անցնի՝ նոր ծնողը տեղեկանա: Իսկ երեխան վատ ինքնազգացողության պարագայում պետք է դիմի ծնողին»,- ասաց Մեհրաբյանը:

Մեհրաբյանի խոսքով, ինքնասպանություն գործող մարդու ցանկացած վարքի մեջ ակնհայտ փոփոխություններ են լինում անգամ անզեն աչքով, դրա համար պետք չի լինել հատուկ մասնագետ՝ հասկանալու համար, որ մարդու վարքը կտրուկ փոխվում է. «Ցանկացած նման փոփոխություն նկատող մարդ ակնհայտորեն պետք է անհանգստանա, թեկուզ դիմեն մասնագետի: Առաջին հերթին, դպրոց-ծնող-ուսուցիչ հարաբերությունները պետք է ամուր լինեն, ուսուցչի կողմից նախազգուշական մեթոդներ նաև կիրառվեն: Այդ գործում պետք է ներառվի անգամ կրթության և գիտության նախարարությունը»,-նշեց հոգեբանը:

Հոգեբանի խոսքով՝ դեռահասությունն ամենաանկանխատեսելի տարիքն է, ուստի ծնողներին խորհուրդ է տալիս լինել առավել զգոն ու ուշադիր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև