Skip to main content

Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող ընկերություններն ահազանգում են՝ այս տարվա մարտի 1-ից կառավարությունը սկսել է գույքահարկ պահանջել դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Ըստ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան օրենքն Ազգային ժողովն ընդունել է դեռևս 2023 թվականի սկզբին, սակայն մինչ օրս այն չի գործարկվել։ Օրենքը կարծես մոռացության էր մատնվել։ Դրա մասին իշխանությունները հիշել են այս տարի՝ միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կառավարությունն այլևս չի կարողանում կառավարել բյուջեում առաջացած մեծ ճեղքվածքը։ Խնդրին լուծում տալու փոխարեն Փաշինյանի կառավարությունը գնացել է հայտնի ճանապարհով՝ հարկել ու տուգանել ամենքին և ամեն ինչը։ Դե, հիշում եք՝ կար ժամանակ, երբ քաղաքացին տուգանքի մատերիալ չէր։ Այդ ժամանակները վաղուց են անցել։

Մարտի 1-ից կիրառվող՝ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շինությունների համար գույքահարկի օրենքը նախապատմություն ունի։ Այն սկսել է քննարկվել 2022 թվականին։ Այն ժամանակ իշխանությունները պնդում էին, որ օրենքն ընդունվում է երկրի ամեն քաղաքում «անվերջ ընթացող շինարարությունների խնդիրը լուծելու համար»։ Նպատակն իբր այն էր, որ չկառուցված կամ ավարտին չհասցված շենքերի համար գույքահարկի պարտավորություն առաջացնելով՝ կառավարությունը կհասնի նրան, որ կառուցապատողներն արագ ավարտին հասցնեն իրենց քաղաքաշինական ծրագրերը։ Հետագայում, սակայն, նույն այդ խնդիրը լուծելու համար իշխանությունները համայնքներին տեղական տուրքեր և վճարներ սահմանելու իրավունք տվեցին, ինչը ստիպեց կառուցապատողներին իրենց կառուցապատման ծրագիրը ժամանակին չավարտելու կամ շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ տեղական տուրք մուծել։ Սա արդեն իսկ մեծ հարված էր կառուցապատողների համար, որովհետև քաղաքաշինական ծրագրերի նախագծման և պլանավորման փուլում նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, որ կարող են այդքան մեծ չնախատեսված ծախսեր կատարելու խնդրի առջև կանգնել։

Այն ժամանակ բողոքի ալիքը մեղմելու նպատակով կառավարությունը որոշեց պարզապես չկիրառել չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար գույքահարկ ենթադրող օրենքի պահանջները և սպասել հարմար պահի։ Կառուցապատողներին էլ ակնարկվել է՝ իբր այդ օրենքն ուժի մեջ չի մտնի։ Սակայն, ինչպես դա հաճախ է լինում Փաշինյանի կառավարության դեպքում, այդ խոստումը նրանք չպահպանեցին։ Խաբված կառուցապատողները, որոնք առանց այն էլ ստիպված են համայնքային տուրքեր վճարել և որոնք զրկվել են շուկայի խթանման այնպիսի գործիքներից, ինչպիսին էր, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի օրենքը, հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ծավալի խնդրի մասին է խոսքը, նշենք, որ այսօր Երևանում շինարարության թույլտվություն ունեն մոտ 3 միլիոն քմ մակերեսով շենքեր։ Այս նախագծերը դեռևս կառուցման փուլում են, և շուտով դրանց կառուցապատողները ստիպված են լինելու գույքահարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։

Մասնագետները նշում են, որ 3 տարի առաջ կառավարության կողմից մշակված օրենքը կարող է ոչ միայն բազում կառուցապատողների սնանկացման պատճառ դառնալ, այլև ընդհանրապես կոլապսի ենթարկել կառուցապատման շուկան։ Իսկ այս դեպքում խոսքը վերաբերում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1/5-րդին։ Ստացվում է, որ այսօրվա բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը վտանգում է երկրի տնտեսության ապագան։ Ինչ խոսք, դա էլ է Փաշինյանի իշխանությունը բնութագրող իրողություններից մեկը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031