ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը | Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել | Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ» | ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ» | ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու | Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում | Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա | «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ | Ժողովրդավարության «բաստիոնը» օր օրի փլուզվում է․ Իրինա Յոլյան | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը | Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե Թանդիլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ՍԴ-ում

Լրահոս

Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ կայքից պարզեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2026 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։

Նստաշրջանն անցնելու է հատուկ ընթացակարգով, քանի որ օրակարգում ներառված է ավելի քան 40 խոշոր հարց։ Կառավարությունն ու իշխանական պատգամավորները որոշել են ամառային տապին զուգահեռ բավականին «տաք» օրակարգ բերել խորհրդարան։

Ի՞նչ կա արտահերթի օրակարգում. ամենակարևոր և ուշագրավ հարցերը

Օրակարգային նախագծերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իշխանությունները պատրաստվում են մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել ընտրական, քրեական և տնտեսական ոլորտներում։

1. Ընտրական օրենսգրքի և Հանրաքվեների մասին օրենքի փոփոխություններ. արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին զրկում են ձայնից

ՔՊ-ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած նախագծով առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են «Ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում լրացումներն ու փոփոխությունները։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ մշակված այս նախագծով իշխանությունը ցանկանում է արմատապես փոխել ընտրողների շրջանակը։

183 օրվա ցենզը. Այսուհետ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք կունենան միայն այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվան նախորդող 48 օրվա (իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օրվա) դրությամբ, նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Բացառություն կկազմեն միայն այն անձինք, ում բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվելու բերումով (ծառայողական նպատակներով) կամ արտերկրի ԲՈՒՀ-երում ուսանելու հանգամանքով։

Ինչո՞վ է հիմնավորվում. Իշխանությունները հղում են անում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-945 որոշմանը՝ պնդելով, որ քաղաքացիությունը չպետք է լինի միայն ձևական իրավական կապ կամ անձնագիր ունենալ, այլ պետք է արտացոլի իրական կապ պետության հետ։ Ըստ նրանց՝ որոշումների հետևանքները պետք է կրեն նրանք, ովքեր իրապես ապրում են Հայաստանում։

2. ՀՀ դրոշի մասին օրենքի և Քրեական օրենսգրքի փոփոխություններ. Եռագույնը՝ բոլոր գյուղերի ու քաղաքների մուտքերին

Ալեն Սիմոնյանի և Ալխաս Ղազարյանի կողմից առաջարկվում է ուշագրավ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում։

Օրենքի նոր նախագծով սահմանվում է պարտադիր պահանջ. ՀՀ պետական դրոշը մշտապես պետք է բարձրացված լինի յուրաքանչյուր քաղաքային և գյուղական համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ։

Ըստ հեղինակների՝ այսօր բազմաթիվ բնակավայրերի մուտքերում պետական դրոշը կա՛մ ընդհանրապես բացակայում է, կա՛մ գտնվում է ոչ պատշաճ վիճակում։ Այս փոփոխությամբ իշխանությունները ցանկանում են ստեղծել միասնական պետական խորհրդանշական միջավայր և ուժեղացնել ազգային ինքնագիտակցությունը։

Բացի այդ, Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանն ու մի խումբ այլ պատգամավորներ հանդես են եկել Քրեական օրենսգրքում, «Հանրային ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ։

Էլ ի՞նչ կքննարկվի արտահերթին

Երևան քաղաքի և տրանսպորտի հսկայական փաթեթ. Կառավարությունը բերում է Երևանում տեղական ինքնակառավարմանը, ավտոկայանատեղերի վճարներին, աղբահանությանը, ինչպես նաև տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների վարչական վարույթներին վերաբերող մեծածավալ փոփոխություններ։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը և առաջիկա նիստի ընթացքում սպասվող հնարավոր թեժ բախումներին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև