Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին

Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կարող եմ ասել, բայց ինձ՝ չէ։  Այս մասին Tete A Tete-ի հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ շատերը իր անվան հետ են կապում «Հաց բերողի» կյանքի ելքի հետ և շատերը կարծում են, որ այդ ժամանակ նա սխալ որոշում է կայացրել։

«Մի տեսակ նենց տպավորություն է, որ գալիս նստում ես ու պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես։ 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, մինչև այսօր բոլորն իրենց պարտքն են համարում հենց ինչ-որ բան ես ասել, որտեղ բոլորը քեզ շնորհակալ են լինում, ասում են մերսի, որ այս տեսանյութով մեզ օգնեցիր, կարևոր բան ասեցիր, տակը հայտնվում է ինչ-որ մեկը, որ գրում է, բայց չմոռանաս, որ դու «Հաց բերողին» սպանել ես։

Ես հոգատարություն եմ ցուցաբերել այն ինֆորմացիային ու այն աղմուկի նկատմամբ, որը կար այդ մարդու առողջության հետ կապված, ես իսկապես ցավում եմ, որ այդպիսի ելք էր եղել, բայց դա իմ հետ կապ չունի։

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել՝ կրկնակի փորձաքննության համար, փորձաքննության արդյունքներով էր եկել բժշկական պատասխանը, որ ինքը անհամատեղել է կալանքի հետ։ Հետո պարզվում է՝ 8 օրվա ընթացքում փորձաքննություն են անում, ասում են չէ-չէ, համատեղելի է կալանքի հետ։

Ես հեռուստացույցից իմանում եմ, որ երկրորդ անգամ կալանավորեցին։

Ոչ մի արդարադատության նախարար, որ տեսնի էլ մարդը մահամերձ է, կարող է զանգի, ասի, հետաքրքրվի, ես ինչ կարող էի անել, ամեն բան անում էի, որ քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնությունը լիներ տեղին։

Քննիչը, որ կալանավորել է իրեն, որոշում է կայացրել, հետո այս իշխանության ժամանակ դառնում է բարձր պաշտոնյա Հակակոռուպցիոնում։ Գլխավոր դատախազը, որը պատասխանատու է՝ կալանքը օրինական է, թե՝չէ , դատախազությունն, առհասարակ, շարունակում են պաշտոնավարել, բայց ում ներվերն են ուտում, ում են անընդհատ մեղադրում, Արփինե Հովհաննիսյանին»,-ասել է նախկին նախարարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև