Իրանում ընդդիմությունը կարող է օգտագործել լարվածությունը՝ ռեժիմը տшպալելու համար․ Ջոն Բոլթոն | Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին | Երկրաշարժ՝ Հայաստանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շտապելու հարց չունենք. հարմար պահի Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի թեկնածուի անունը. Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական աշխարհի պարտատոմսեր, հայրենադարձության ու փոխանակման ծրագրեր. Մենք միասին ունենք այլ կշիռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական թեզերից`մինչև Միասնական Հայկական աշխարհ. Իվետա Տոնոյանը ներկայացրեց նախընտրական 10 առաջարկ | Պետք է առաջին քայլը միասին անենք, երկրորդ քայլի մասին՝ չկասկածեք. Սամվել Կարապետյանը՝ երիտասարդներին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղությունը հռչակագիր չէ. Հենց իշխանությունն է պատերազմի կուսակցություն. Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն մասնակցում է այս ընտրությանը՝ «երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակուղին վատ որոշումների հետևանք է ոչ թե ճակատագիր. առանց անվտանգության չի լինի զարգացում. Այվազյան | ՈՒՂԻՂ. ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագիրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատո՞ւմ եք, որ կրկնապատկված արտաքին պարտքի 8 միլիարդ դոլարով իշխանությունը զենք է գնել․ Աբովյան | Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան | Ո՞վ է Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը․ Դավիթ Տոնոյանը հակադարձել է Վաղարշակ Հարությունյանին | Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում. մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը. Միրզոյան

Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին:

«Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչի հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում:  Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է «Football-Italia»-ն:

Մխիթարյանի խոսքով 3-4 օրը մեկ խաղալը ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը:

«Բոլոր մրցումներին մասնակցելը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու: Մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա վերջին խաղն է»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն ապրիլի 16-ին կհյուրընկալի Մյունխենի «Բավարիա»-ին, որին առաջին խաղում հաղթել էր 2:1 հաշվով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև