Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Մենք պարտավոր ենք «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհդի» կոչ-պահանջը դարձնել յուրաքանչյուրինս և բոլորինս՝ միաժամանակ. Դավիթ Անանյան

Ներկայիս իշխանական խմբակի ղեկավարի հայտարարությունը, թե «ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», ըստ էության, քաղաքական օրակարգի շրջանակը «նսեմացնելու» փորձ է՝ բացառելով մի թեմա, որը ոչ միայն պատմական, այլև ռազմավարական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։  Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս և նման հայտարարությունները միտված են արհեստականորեն մարգինալացնելու այն հասարակական-քաղաքացիական շարժումը, որը ձեռնարկել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը»։

«Արցախցիներ և հայաստանցիներ» հակադրության շեշտադրումը, որը նկատվում է իշխող շրջանակների հռետորաբանության մեջ, ազգային միասնությունը խաթարելու վտանգավոր և միևնույն ժամանակ գիտակցված ու միտումնավոր վարքագիծ է։ Դրանով իշխանությունը Արցախցիների պայքարը փորձ է անում ներկայացնել որպես ինչ-որ տեղային կամ նույնիսկ նեղ հասցեական բողոքի ակցիա՝ միտումնավոր անտեսելով այն փաստը, որ Խորհրդի առաջադրած պահանջներն ունեն համահայկական ու համաժողովրդական նշանակություն։ Այս պահանջները վերաբերում են մեր բոլորի հիմնարար իրավունքներին և հավասարապես կարևոր են մեր ամբողջ ժողովրդի համար՝ անկախ նրանց աշխարհագրական դիրքից։

Քաղաքական տեսանկյունից Խորհրդի գործողությունները կարող են դիտվել որպես ազգային ուղղվածություն ունեցող օրակարգ ձևավորող կարևոր նախաձեռնություն: Սա պարզապես արձագանք չէ առկա խնդիրներին, այլ ազգային շահերի համակարգային ըմբռնման և ներկայացման փորձ՝ իշխանություններին քաղաքական և իրավական պահանջի ձևաչափով։

Խորհուրդը, հանդես գալով ժողովրդավարական ավանդույթների շրջանակներում՝ հրապարակային ակցիաներով և կոչերով, փաստացի վերադարձնում է «ժողովրդի կամքի» հասկացությունը իրական քաղաքականության դաշտ։ Սա համաժողովրդական մոբիլիզացիայի օրինակ է, որի նպատակն է հիշեցնել իշխանություններին իրենց հիմնական գործառույթի մասին՝ պաշտպանել բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ամենախոցելի վիճակում գտնվողների շահերը։

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդքան հստակ և մարդու հիմնարար իրավունքների վրա ընդգծված ազգային օրակարգը պատճառաբանվում կամ վարկաբեկվում իշխանությունների կողմից։ Պատասխանը մեկն է․ իշխանությունների մոտ պետական-քաղաքական մտածողությունը վաղուց փոխակերպվել է պրագմատիկ սեփական և/կամ արտաքին երրորդ կողմերի շահերի և նպատակների՝ ազգային շահերից վեր դասելուն։

Խորհրդի կողմից հստակ, կառուցվածքային և իրավաբանորեն հիմնավորված օրակարգ սահմանելը էական մարտահրավեր է ներկայիս կառավարության համար, քանի որ նա ստիպված է կա՛մ ընդունել այս օրակարգը և կատարել այն, կա՛մ ցույց տալ մերժում, որն իրականում նշանակում է խուսափել իր առաջնային գործառույթի կատարումից։ Այս համատեքստում իշխանությունը կանգնած է ոչ միայն քաղաքական գործողությունների երկընտրանքի առջև, այլև՝ հասարակության աչքում վերջնականապես իր իշխանության լեգիտիմության վերջին փշրանքները կորցնելու իրական վտանգի առջև։

Ահա այստեղ է, որ մենք բոլորս անելիք ունենք․ մենք պարտավոր ենք հանրային ընկալման մեջ Խորհդի առաջ քաշված ՏԱՍՆԵՐԿՈՒ կետերից բաղկացած կոչ-պահանջը դարձնել յուրաքանչյուրինս և բոլորինս՝ միաժամանակ»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև