Միայն ԱՄՆ-ն է կարող ստիպել Իսրայելին դադարեցնել պատերшզմը. Պաղեստինի փոխնախագահ | Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում․ Տիգրան Աբրահամյան | Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը | 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Եթե քաղաքական այլընտրանքի հարցը լուծված չէ, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը․ Սուրենյանց | Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան | «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել | Շարժա–Երևան ինքնաթիռը չի կարողացել  վայրէջք կատարել Երևանում | Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջով մտել է ադրբեջանական տարածք | Ուժգին քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել՝ տանիքների թիթեղներ | Լիլիթ Աղեկյանին համայնքային կին ոստիկաններն առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել. ՆԳՆ-ն` Աղեկյանի պաշտպանին | Ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին hանվեցնել տեսախցիկների առջև. փաստաբան | Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել, խայտառակություն է․ Ագնեսա Խամոյան | Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Գերմանիայի հաղթանակը Հայրենական պատերազմում Հայաստանին ավելի ձեռնտու էր | Արհեստական բանականության կիրառման հետևանքով կա՞ն վերացող մասնագիտություններ․ «Կյանք 2.0»

Լրահոս

Երևանում հայտնաբերվել է ապօրինի պահվող հինգ ատրճանակ (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպեատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն: Հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունը ստուգելուց հետո, ապրիլի 23-ին՝ ժամը 12.10-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարտական ատրճանակ` պահեստատուփով, որի մեջ կար հինգ փամփուշտ:

Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեկան վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները զննեցին նրա բնակարանը։ Հայտնաբերվեց ևս չորս մարտական ատրճանակ՝ «Կոլտ», «Բերետա», «Գլոկ» տիպի, մեկն էլ` առանց գրառման:

45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև