ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես կարող եմ միայն իմ արյունը թափել, իմ ժողովրդի արյունը թափել չեմ կարող | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞նց կարա Ծառուկյանը որևէ մեկին խոսք տված լինի, որ իրեն վարչապետ կընտրենք.Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը դիմե՞լ է Լուկանշեկոյին գերիների հարցով Ալիևին միջնորդելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանեց Երեւան | Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմաh ազատազրկում. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից | Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիոն՝ Հայաստանում | «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացված՝ ծայրահեղ աղքատության վերացման ծրագիրը իրականացվելու է անձնական վստահելիության հաշվին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Ես չեմ մոռացել 44-օրյայի ժամանակ, թե սա ոնց էր պաշտպանում թշնшմnւն․ Աննա Մանգասարյան | Վիճաբանություն՝ Նորապատում․ հնչել են կրակոցներ, կան զnհեր | Հենց Ծաղկաձորից է սկսել արտագաղթը, երբ Պահլավունիները թողել, գնացել են Կիլիկիա. Նիկոլ Փաշինյան | Ազգային ժողովի հերթական նիստերը չկայացան. քվորում չկար | Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն (տեսանյութ) | Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ | Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Արմեն Գրիգորյան | Հայաստանը պետք է ընտրի այն գնացքը, որը համընթաց է երկրի և ժողովրդի ճանապարհին. Շոյգու

Լրահոս

Ատելnւթյան խոսքը, ցավով պետք է նշեմ, որ մեր երկրում այն բավական մեծ տարածում ունի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով, որի նպատակն էր ամրապնդել պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցությունը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի համատեքստում:

Միջոցառումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից համաֆինանսավորվող և Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի «ԳԼԿ III. Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Возможно, это изображение 12 человек и текст

Возможно, это изображение 5 человек и текст

Возможно, это изображение 7 человек, толпа и текст

Աշխատաժողովի նպատակն էր ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ՝ վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, խթանելու պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունը՝ Եվրոպական լավագույն փորձի կիրառմամբ, նվազեցնելու հանրային միջավայրում ատելության խոսքի դրսևորումները։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Պաշտպանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ շեշտելով դրանց նշանակությունը ժողովրդավարական գործընթացների զարգացման և հանրային վստահության բարձրացման գործում:

«Ատելության խոսքը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում ամենավտանգավոր երևույթներից է։ Այն բազմաթիվ խնդիրների և հանցագործությունների հիմք է դառնում: Թիրախավորվում է անձի կրոնական, ազգային, էթնիկ պատկանելությունը, սեռը, գենդերային ինքնությունը և այլն։ Ցավով պետք է նշեմ, որ մեր երկրում այն բավական մեծ տարածում ունի։ Ատելության խոսքի կանխարգելման հարցում լրագրողների դերը շատ մեծ է, իսկ նման կառուցողական քննարկումները նպաստում են խնդիրները համատեղ լուծելուն», — նշել է Անահիտ Մանասյանը։

Ըստ Պաշտպանի՝ մեր երկրում ատելության խոսքը հնչում է ամենուր՝ ինչպես հասարակական, քաղաքական գործիչների, այնպես էլ՝ մասնագիտական համայնքների կողմից:  Այս համատեքստում շատ կարևոր է կրթական համակարգի վերափոխումը, անհրաժեշտ են նաև օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ բացի քրեաիրավական պատասխանատվությունից, նաև օրինակ` վարչական պատասխանատվության նախատեսում։

Առաջին պանելային քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը և Հայաստանի Հանրային Ռադիոյի լրատվական ծրագրի ղեկավար Լիանա Եղիազարյանը անդրադարձել են պետական կառույցների և ԶԼՄ-ների միջև հաղորդակցության ամրապնդման հարցերին, քննարկել են Եվրոպական չափանիշներն ու լավագույն փորձը, անդրադարձ է կատարվել ատելության խոսքին առնչվող տարբեր հարցերի։

Այնուհետև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներ Սարա Վասիլեն և Էկատերինե Սխիլաձեն խոսել են Մարդու իրավունքների պաշտպանի դերի վերաբերյալ՝ ատելության խոսքի և լրատվամիջոցների հետ հաղորդակցության համատեքստում, անդրադարձել Եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին: Նրանք անդրադարձել են նաև ԶԼՄ-ների կողմից խոցելի խմբերի, այդ թվում՝ խտրականության դեպքերի լուսաբանմանը՝ էթիկական չափանիշներին համապատասխան՝ խթանելով ներառական մոտեցումը, հավասարությունն ու բազմազանությունը:

Возможно, это изображение 1 человек, помост, отдел новостей и текст

Возможно, это изображение 1 человек и текст

Возможно, это изображение 4 человека, люди учатся и больница

Երկրորդ պանելային քննարկման ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Մուրազ Շամոյանը քննարկել են ատելության խոսքի և խտրականության կանխարգելման համատեքստում լրատվամիջոցների կողմից զգայուն թեմաների լուսաբանմանն ու հաղորդակցման ապահովմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերին ատելության խոսքի, խտրականության բացառման և լրատվամիջոցների հետ հաղորդակցության համատեքստում։

Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամ, միջազգային գործընկերներ, ինչպես նաև ազգային և միջազգային փորձագետներ, այդ թվում՝ առցանց ձևաչափով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև