Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկվա կառավարության նիստում հնչած որոշ պահերի միտումնավոր չէի ուզում արձագանքել նույն օրը, քանի որ լրահոսը խիտ էր, ու գերհագեցած և հանրային ուշադրությունից դուրս կմնար. անդրադառնամ մի քանի դրվագների, որոնք արժանի են առանձնահատուկ դիտարկման։

Քանիցս ասել եմ՝ Նիկոլն իր ասածներից ոչ մեկը հենց այնպես օդում չի ասում։ Ամեն արտահայտություն, ամեն մուննաթ ու խաղացած «հիասթափություն» թիրախային մեսիջ ունի՝ առաջին հերթին իր թիմին ու համակարգին ուղղված։ Վերջին շրջանում նա հետևողականորեն ստանձնել է «ինքնաքննադատ վարչապետի» դերակատարումը՝ պոպուլիստական ելույթներ, կեղծ ընդդիմադիր հռետորաբանություն, հեգնական ու արհամարհական շեշտադրումներ։ Բարձրաձայնում է բացթողումների մասին, խոսում օրենքների խախտումներից, վարում «դու ես մեղավոր, ոչ թե ես» ոճի դիսկուրսներ՝ անամոթաբար «մոռանալով», որ այդ ամբողջ համակարգի թիվ մեկ պատասխանատուն ինքն է։

Փաստն այն է, որ կառավարության 5-ամյա ծրագիրն ընդամենը թղթի վրա է մնացել։ Ինչքան էլ խոսեն «աննախադեպ աճերից», «դինամիկ բարեփոխումներից», իրականությունն այլ է՝ հասարակության վստահությունը փուլ է եկել, պետական կառավարման համակարգը՝ դեգրադացվել։ «Անիշխանության» և «կադրային ճգնաժամի» մասին խոսում է մի մարդ, ով անձամբ է բոլոր որոշումների կենտրոնում։

Իսկ ինչու՞ է անում այդ ամենը։ Շատ պարզ. որպեսզի մաքրի իրեն և թեմաները՝ «սաղին գցի»։ Իր «ինքնաքննադատությունը» գործիք է՝ բացահայտ քաոսի մեջ իր դերը ջնջելու համար։ Երեկ, օրինակ, հայտարարեց. «Եթե ընդունած օրինագծերը հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր կառավարությունը բացարձակ չեմպիոն կդառնա»։ Բայց սա արդեն հեգնանքի սահմանները չէ, սա պետական կառավարման փլուզման խոստովանություն է։ Որպես շարունակություն՝ նշում է. «էդ որ ասում ենք վերաբերվում է բոլորին, դա նշանակում է՝ բոլորին, ոչ թե բացի սրանից, սրանից, սրանից…»։ Իր խոսքի ենթատեքստում՝ հենց ինքն է թաքցնում բացառությունները։

Մենք գործ ունենք մի մոդելի հետ, որտեղ ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում։ Ու այդ խառնաշփոթի մեջ կառավարությունը փորձում է հանրությանը համոզել, որ «գործընթաց կա», «պայքար կա», «ինքնաքննադատություն կա»։ Իրականում՝ կա փախուստ պատասխանատվությունից։

Ըստ էության՝ Նիկոլը պարզապես թույլ կառավարիչ չէ, այլ պետական համակարգը պոպուլիզմի, կեղծ բարեպաշտության և պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմի վերածած ղեկավար։ Ավելին, վերջինիս այս «ինքնաքննադատական» շոուները ոչ թե իրական վերահսկողության, այլ կառավարման անունակության քողարկված դրսևորում են։

Երբ «ղեկավարը» հանրային հարթակում հանդես է գալիս որպես ընդդիմություն՝ սեփական կառավարությանը, իսկ փակ դռների հետևում պահպանում է նույն ձախողված կառավարման կառուցվածքները, դա այլևս ընդամենը ինստիտուցիոնալ անկման դրսևորում չէ՝ դա քաղաքական սնանկության արձանագրում է։

Եվ այս ամենի ֆոնին մի բան ակնհայտ է․ Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն՝ շարունակելու պետության կառավարման գործը։ Այն, ինչ տեսնում ենք, իշխանության ոչ թե ընդամենը արժեհամակարգային, այլ՝ կառավարչական վերջնակետն է։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031