«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

«Հանրապետություն» և ՔՊ կուսակցությունների միջև «բազառ» է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջեւ «բազառ» է սկսվել: ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից` տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը:

Սակայն, մյուս կողմից, Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված: Հենց դեպքի օրը «Հանրապետության» կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը եւ որոշել, որ «իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ», ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի, եւ իրենց թաղապետին պատժեն` գործից ազատեն, ապա Երեւանի ավագանիում իշխանության կոալիցիան կքանդվի, եւ ՔՊ-ն կկորցնի նաեւ Երեւանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երեւանում իշխանություն ունի՝ բացառապես շնորհիվ «Հանրապետության» եւ Դոգի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել: Թերեւս, նաեւ այս «բազառներից» հետո է քաղաքական որոշում ընդունվել, որ հանրային զայրույթը գոնե մեղմելու համար քրեական հետապնդում սկսվի` մեղմ հոդվածով:

Եվ տեղեկացրին, որ 2 քրեական վարույթ է հարուցվել․ մեկը՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի հետ կապված, որի ժամանակ թաղապետի լուսանկարի վրա յոգուրտ էին լցնում Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը: Մյուսը՝ մի խումբ անձանց կողմից խմբակային ներգործության հոդվածով, որով անցնում է նաեւ թաղապետը: Որոշ ժամանակ իբրեւ թե կքննեն այս գործերը, ապա կառաջարկեն` երկուսն էլ կարճել, եւ թաղապետն էլ կշարունակի պաշտոնավարել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև