Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 109 մեքենայից 78-ի ղեկին եղել են անչափահասներ | Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին | Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ | Հայաստանի իշխանության վախեցած, կրավորական կեցվածքը միայն նպաստում է Ադրբեջանի կողմից Հայաստանի զшվթման ծրագրին. Թաթոյան | Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայով Կոտայքում հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել է | Որոշում կայացնելու ժամանակն է. Իրանը հայտնել է՝ որ դեպքում համաձայնություն կկնքի ԱՄՆ-ի հետ | Փարիզի դատարանն այսօր կհրապարակի Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց կողոպուտի գործով վճիռը | ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր. հարցը կքննարկվի ԱԺ-ում | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել | Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան | Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը. Միքայել Գրիգորյան | Պռոշյան փողոցից վնшսվшծքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել | Ինչու է Սերժ մերժելը նիկոլականություն․ Նարե Սարգսյան | 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացվում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ․ Աբրահամյան

Լրահոս

Սիրուշոն պատմել է, թե կարմիր վարդերով զգեստը ստեղծելիս ումից է ոգեշնչվել

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին, մի ելույթի ժամանակ ու մինչև հիմա հիշում եմ սև ու ոսկեգույն վարդերը ու բացվածքը` գեղեցիկ ուսերի վրա:

Մի երգչուհու վրա, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաև կանացիությամբ ու մարդկային տեսակով:

Լավագույն երգչուհու մրցանակը  հանձնելիս՝ ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար է եղել լավագույնի վառ օրինակը. մայրս` Սյուզան Մարգարյանը:

Չնայած այդ զգեստը չի պահպանվել, բայց Մերի Ստեփանյանի հետ փորձեցինք նոր շունչ տալ և դարձնել կարմիր, ինչպես իր կատարած երգն էր` «Կարմիր ծաղիկ մը գարունի»:

Խորհրդանշական է նաև, որ այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո, հիմա ես եմ հանձնում, ու այն էլ՝ մեծ ուրախությամբ, շատ արժանի ու սիրված երգչուհու` Սոնա Ռուբենյանին` իմ ընկերուհու, քրոջ` Վարդուհի Վարդանյանի սանին։

Երեք երգչուհիներն էլ արժանի են այս մրցանակին։ Վերջիվերջո ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, առանց որի որևէ արձանիկ անիմաստ է»:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031