Եվրոպային «ամոթանք են տվել» Ուկրաինայի հակամարտության լուծում չնախաձեռնելու համար | ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների հինգերորդ փուլից հետո պայմանավորվել են շարունակել հետագա քննարկումները | ՄԻԵԴ-ը լրագրող Անի Գևորգյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը | Ծաղակաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է․ կան զոհեր | Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. Hetq.am | Տիգրանի մարմնի վրա վնասվածքներ, բռնության հետքեր չկան | ԱԺ ընդդիմադիր մանդատները կարող են արդարացված լինել իմփիչմենտի գործընթացով, այլապես, պատմությունը գրելու է, որ Արցախը նվիրելիս ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմությունը «չի ունեցել»․ Զաքարյան | Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան | Սպիտակ տան Ազգային անվտանգության ծառայության ավելի քան 100 աշխատակից վարչական արձակուրդի է ուղարկվել | ՔԿ-ից 590.000 դոլարի հափշտակությունը մանրակրկիտ պլանավորված է եղել. նոր մանրամասներ | Տարադրամի փոխարժեքը մայիսի 24-ին | Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Գործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար․ Աբրահամյան | Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը | Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը

Լրահոս

«Ձախողում, խայտառակություն» և զրո մեղադրյալ. ԱՆԻՖ-ի ծրագրերը՝ ամփոփ. Civilnet.am

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ Տարբեր ծրագրերով բազմամիլիարդանոց խախտումների համար հարուցված քրեական գործերով մինչ այժմ որևէ մեղադրյալ չկա։ Այս մասին գրել է «ՍիվիլՆեթ»-ը:

ՍիվիլՆեթն ամփոփել է ԱՆԻՖ-ի ծրագրերն ու գործունեությունը։

Fly Arna-ի ճակատագիրը

ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումը, թերևս, Fly Arna ազգային ավիափոխադրողի ծրագրում էր։ Ընկերությունը ներկայում լուծարման փուլում է։ Fly Arna ապրանքանիշը ներկայացնում էր «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը 2021-ի դեկտեմբերի 10-ին էր պետական գրանցում ստացել։ Ընկերության գույքը արգելանքի տակ է, հարուցվել են տասնյակ վարույթներ՝ դրամական պահանջների վերաբերյալ։

Այս ընկերությունում կառավարման խնդիրները սկսեցին ի հայտ գալ ստեղծումից դեռ մեկ տարի չանցած՝ 2022-ի հոկտեմբերին։ Օրինակ, աշխատակիցները բարձարձայնում էին իրավունքների խախտումների մասին։ Այնուհետև թռիչքները դադարեցվեցին, իսկ լիցենզիան կասեցվեց։

2024-ի մարտի 20-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուկան է փոխվել կորոնավիրուսային համաճարակից հետո, հայկական շուկայում նոր խաղացողներ են հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել, ծրագիրը ձախողվել է։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր առնվազն 4,8 մլրդ դրամ։

2024-ին լրատվամիջոցները գրեցին, որ Հայաստանի դեմ հերթական արբիտրաժային հայցն է նախապատրաստվում. հայցվորը լուծարված Fly Arna ավիաընկերության 49 տոկոսի բաժնետեր Air Arabia-ն է։

Արևային կայանների կառուցման ծրագիրը

ԱՆԻՖ-ը 2021-ի հուլիսին հայտարարեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կազմելու էր 174 մլն դոլար, և ծրագրի շրջանակում կառուցվելիք արևային կայանը պետք է լիներ խոշորագույնը Հայաստանում։

Արևային կայաններն արդեն 2025-ից պետք է տեղադրված լինեին Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում։ Մինչ օրս, սակայն, այդ կայանների շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։

Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ծրագիրը բաղկացած էր երկու փուլից․ «Առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023-ի դեկտեմբեր ամիսն իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի, այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի և շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում», իսկ երկրորդ փուլով նախատեսվում էր մինչև 2024-ի դեկտեմբեր իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Դաշտադեմի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանն ասաց, որ շինարարությունն անգամ չի սկսվել։

ԶՊՄԿ-ում պետական մասնակցություն՝ առանց հստակ արդյունքների

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) բաժնետոմսերի նվիրատվություն սկսեց ստանալ 2021-ի սեպտեմբերի վերջից՝ սկզբում կոմբինատի բաժնետեր, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ից, այնուհետև «ԱՄՓ» հոլդինգից։ Գործադիրը որոշեց պետական բաժնեմասի կառավարումը հանձնել ԱՆԻՖ-ին։

Կառավարությունը հայտարարում էր, որ ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում։ Բացի այդ, նշվում էր, որ ԱՆԻՖ-ի միջոցով պետության և ընկերության բաժնետերերի միջև կարող է ստեղծվել երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։

Այնուամենայնիվ, ամիսներ անց՝ 2022-ի դեկտեմբերին, գործադիրը փոխեց իր որոշումը՝ բաժնետոմսերի կառավարումը հանձնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Մութ մնաց հարցը, թե ինչ է ի վերջո ԱՆԻՖ-ը արել ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասնակցության առումով։ Կառավարությունը որևէ կերպ չհիմնավորեց, թե ինչու էր անհրաժեշտություն առաջացել ԶՊՄԿ-ի պետական բաժնետոմսերը կառավարելու լիազորությունը ԱՆԻՖ-ից վերցնել ու տրամադրել պետական գույքի կառավարման կոմիտեին։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև