Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել | Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան | Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը. Միքայել Գրիգորյան | Պռոշյան փողոցից վնшսվшծքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել | Ինչու է Սերժ մերժելը նիկոլականություն․ Նարե Սարգսյան | 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացվում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ․ Աբրահամյան | Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ | Ընտրություններում հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանն առաջ գնալու համար․ Վահե Հովհաննիսյան | Զուգընկերոջ սպшնության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է | Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան. Ալեն Սիմոնյան | ՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու | Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները | Լավ սովորեք, որ լավ ապրեք․ համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ | Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լրահոս

Քննվում է Տերտերասարի ոսկու հանքավայրի ապօրինի շահագործման հանգամանքը. Hetq.am

Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Տերտերասար կոչվող տարածքից ոսկու հանքանյութի գողության առերևույթ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ մայիսի 28-ին Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասով (գողություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գրում է Հետքը:

Դրա շրջանակներում քննության առարկա է դարձել նաև Տերտերասարի ոսկու հանքավայրի առերևույթ ապօրինի շահագործման հանգամանքը։

Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը։

Տերտերասարի հանքավայրի համար նախկինում ընդերքօգտագործման իրավունք ունեցող Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ ինքն այնտեղ կուտակված հանքանյութ ունի, որը գողացել են, և որի համար ինքը դիմել էր իրավապահներին։ Հենց այս գործի շրջանակներում էլ պարզվել է, որ այնտեղ հնարավոր է ապօրինի շահագործում է կատարվել։

Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ քրեական վարույթով նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Նախաքննությանը զուգահեռ Տերտերասարի ոսկու համար պայքարը, երկու ընկերության միջև, նույնպես շարունակվում է։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031