Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հակակոռուպցիոն կոմիտեն «ռեյդի» է դուրս եկել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել եւ բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց հետո կաշառքի մեղադրանքով նրան կալանավորեցին։ Մի քանի օր առաջ էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Դանիելյանին եւ ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների կալանավորեցին՝ բենզինի եւ պարգեւավճարների յուրացման մեղադրանքով։ Վերջին դեպքը երեկ էր՝ մայիսի 7-ին․ ոստիկանության Էջմիածնի բաժնի 9 ոստիկան ձերբակալվեց՝ հանցագործության դեպքը թաքցնելու համար։

Ձերբակալվածների թվում էր նաեւ բարձրաստիճան պաշտոնյա։ Դեպքը վերաբերում էր ծեծկռտուքին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է՝ իրավապահների այս «ռեյդը» պայմանավորված է առաջիկա ընտրություններով։ Իշխանությունն արդեն սկսել է քարոզարշավը՝ ակտիվացրել է իրավապահ մարմիններին՝ հանրությանը ցույց տալու, որ պայքարում են կոռուպցիայի դեմ եւ ոչ մեկին չեն խնայում։ Հակակոռուպցիոնին հանձնարարվել է՝ բացահայտել, դատական իշխանությանը՝ համատարած կալանքի սանկցիաներ տալ կաշառք վերցրած չինովնիկներին եւ խախտում թույլ տված դատավորներին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև