Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե

Լրահոս

Ամեն ինչ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ 2-ամյա Տիգրանի որոնումների մասին

Ենթադրում ենք տան մոտից է դեպք կատարվել: Այն հավանական, անհավանական տեղերը, բոլոր տեղերը փորձ ենք անում, աշխատում ենք, փոքր կոշիկ, շորի կտոր, ինչ ուզում է լինի, ամեն ինչ փորձում ենք դուրս անել, փորձում ենք գտնել, ուղղակի շատ մեծ դժվարություն է, երբ որ մեր տուժածը շատ փոքր է, դե բավականին  բարդացնում է աշխատանքը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց երկու ամյա Տիգրանին որոնող ջրասուզակը:

«Հիմա էլի՛ շարունակվում է աշխատանքները:  Այստեղ նույն տեղերը մի քանի անգամ նայելով իջել են, կոնկրետ հենց ես, իմ ընկերներ, գործընկերներն էլ բոլորն էլ սուզվել ենք: Այստեղ արդեն երրորդ անգամ եմ նայել, թե ջրասուզական բալոններով, օդաբալոններով, թե ինչ գործիքով պետք է, այդ ձև նայել ենք  հնարավորինս մանրամասն:

Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը ոչ թե գետի խորության մեջ է, խնդիրը տեսանելիության մեջ է ու ջրի հոսքի. « Պրոֆեսիոնալ ջրասուզակի համար խորություն չի, բայց գետի հոսքը մեծ խնդիր է սարքում, որ ահավոր բարդացնում է,  բայց անում ենք, կապք չունի ինչ բարդության: Տա Աստված հրաշք լինի», -ասաց ջրասուզակը:

Հիշեցնենք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։  Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև