Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիոն՝ Հայաստանում | «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացված՝ ծայրահեղ աղքատության վերացման ծրագիրը իրականացվելու է անձնական վստահելիության հաշվին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Ես չեմ մոռացել 44-օրյայի ժամանակ, թե սա ոնց էր պաշտպանում թշնшմnւն․ Աննա Մանգասարյան | Վիճաբանություն՝ Նորապատում․ հնչել են կրակոցներ, կան զnհեր | Հենց Ծաղկաձորից է սկսել արտագաղթը, երբ Պահլավունիները թողել, գնացել են Կիլիկիա. Նիկոլ Փաշինյան | Ազգային ժողովի հերթական նիստերը չկայացան. քվորում չկար | Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն (տեսանյութ) | Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ | Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Արմեն Գրիգորյան | Հայաստանը պետք է ընտրի այն գնացքը, որը համընթաց է երկրի և ժողովրդի ճանապարհին. Շոյգու | Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կնվազի՝ 6-10-ով | Հրաչյա Դանիելյանը արվեստանոցում փոքրիկ նկարիչներին ցուցադրեց մեծանուն նկարիչների բացառիկ աշխատանքներ | Հրդեհ՝ Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ժամանել է 8 մարտական հաշվարկ | Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք», նա պատմության մեջ մնալու է ՀՀ ԱԳ նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը. Մեսրոպ Առաքելյան | Ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է՝ սա բերում, նա տանում, տեխնիկա ներկում, զորահանդես անում. Աբրահամյան

Լրահոս

Աննա Հակոբյանը «ոջիլ է» անվանել պատերազմում զոհված հերոսի քրոջը. Տաթևիկ Վիրաբյանի արձագանքը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանն արձագաքնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրառմանը, ով Վիրաբյանին «ոջիլ» էր անվանել։

«Աննա Հակոբյան, ես հիմա գրում եմ մի տեքստ, որը արտահայտում է մեր իրական տարբերությունները՝ իմը և ձերը։

Չգիտեմ՝ ձեր թիմում ինչ գարնանային սրացումներ են սկսվել, բայց ձեր իսկ տիրույթում ինձ կրկին թիրախավորելով՝ ոչ մի կերպ չեք կարող մաքրվել հասարակության մեջ ձևավորված տպավորությունից։ Ոչ մի սքրին, ոչ մի ինսինուացիա չի ջնջի այն իրականությունը, որն այսօր ձեզ է ուղեկցում։

Աննա, իմ և քո տարբերությունն այն է, որ ես իմ ողջ կյանքում քայլել եմ հայրենիքին ծառայելու ճանապարհով։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել է պատերազմ տեսած, պետական մտածողությամբ մարդ։ Դիրքերում եմ եղել, պատերազմի ամենաթեժ օրերին՝ կյանքս վտանգելով, փրկել եմ երեխաներ հրթիռակոծությունից։

Իմ երկու եղբայրը մարտական հերթապահության են եղել։Մի եղբայր զոհվել հերոսաբար ՀՀ Իսկ ձեր ընտանիքի անդամների ժամանակն անցել է առավել խաղաղ ու «մրցակցությունից դուրս» վայրերում։

Աննա, ինձ համար զոհված տղաները կյանք են տվել ոչ թե մի անհասկանալի գաղափարի, այլ՝ հանուն հողի, ժողովրդի ու արժանապատվության։ Իմ եղբայրը ձեր իշխանության օրոք սկսված պատերազմի զոհ դարձավ՝ մինչ դուք ընդունեցիք հողերի հանձնման քաղաքականությունը։

Ես հասկանում եմ՝ դուք կարող եք թույլ տալ ձեզ վիրավորել ինձ, որովհետեւ իշխանություն ունեք։ Բայց դա չի երկար տևելու։ Այս երկիրը ձեր ձեռքերով թուլացել է, դատարկվել է, արյունաքամ է արվել։

Իսկ ավարտեմ՝ հիշեցմամբ. թիրախավորեցիք, քրեական գործեր հարուցեցիք, փորձեցիք լռեցնել ինձ հրապարակումներում։ Իսկ հիմա՝ հրապարակային գրառումներով շարունակում եք նույնը։

Թող հաջորդ գրառումը լինի ամուսնուցդ, որ ամեն ինչ ավելի «պաշտոնապես» հնչի։

Բայց անկախ ամեն ինչից, ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը։ Իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կինը՝ որը խորհրդանշեց Արցախի կորուստը։

Նշենք, որ Աննա Հակոբյանը գրել էր. «Ոջիլ։ Արդեն 5 տարի է 44-օրյա պատերազմի եւ մեր մասին նման կերպ արտահայտվողներին ես մեկ բառով եմ պատասխանում՝ ոջիլ։

Նախկինում միայն ընտանեկան միջավայրում էր, այսուհետ կլինի հրապարակայնորեն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև