«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան | Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում | Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու

Լրահոս

2022 թ.-ի Ջերմուկի իրադարձություններն անկյունաքարային են եղել նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում. Միրզոյան

Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում ՀՀ պայմանագրային պարտավորություններին՝  այդ արձագանքը եղավ: Անմիջապես, առաջնախումբը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, արեց օպերատիվ զեկույց ու առաջարկներ այն մասին, որ ՀԱՊԿ-ի դիտորդներին պետք է ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար:

Եղել էր նաև կառավարությունների հանդիպում , աշխատում էին արտգործնախարարները և պաշտպանության նախարարներն այդ ուղղությամբ երկար ու իրենք էին խմբագրում այն առաջարկությունները, որոնք ներկայացվեցին ՀԱՊԿ-ի քարտուղարության կողմից ու ի վերջո մենք կոնսենսուսի հասանք ամբողջ տեքստի վերաբերյալ, որը ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր իրավիճակներում համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկեց հետաձգել ու կենսենսուս չեղավ»,-ասաց Լավրովը Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե 2022 թվականին Ադրբեջանը հարձակում գործեց ՀՀ- ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թիրախավորվեց Ջերմուկ քաղաքը, այն պայմաններում ՌԴ-ն ինչո՞ւ չարձագանքեց և չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները և գործնականում համարժեք արձագանք չեղավ:

ՀՀ ԱԳՆ  Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց.  «Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում, միաժամանակ ունենք նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները, և Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է:  Անկյունաքարային է եղել այդ իրադարձությունը նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում, 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց ՀՀ-ին և Ադրբեջանին, հայաստանյան  կողմն իր համաձայնությունը հայտնեց առաջարկություններին, իսկ ադրբեջանական կողմը չտվեց դիրքորոշում, իսկ սեպտեմբերի առաջին կեսին մենք տեսանք ադրբեջանական ԶՈՒ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութան խախտումից հետո մեր դաշնակիցների հետագա գործողությունները գոհացուցիչ չէին»:

«Հոկտեմբերին տեղի ունեցավ հանդիպում Պրահայում: Վերահաստատվեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի  շրջանակներում: Ինչ վերաբերում է ԼՂ-ին, ՀՀ-ն չի վիճարկում Ղարաբաղի պատկանելությունը և  ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031