Skip to main content

Եվրամիության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին | «Արթիկ» ՔԿՀ-ում օգոստոսի 14-ից հացադուլի մեջ գտնվող «Սև Հովազ» ջոկատի անդամը բժշակական զննության չի ենթարկվում, ՄԻՊ գրասենյակից այցելող ևս չկա․ ահազանգ | «Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպից | Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ | Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին | ՄԻՊ-ը կարևորում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությունը․ հանդիպում է եղել | Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից. Զախարովա | Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ | Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ | Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան | Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

Լրահոս

ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռ մի քանի ամիս կա ՔՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են՝ ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Արդեն գրել ենք, որ ներքին որոշում են կայացրել, որ վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի, և եթե վարչության կազմը չընդլայնվի, ապա ստացվում է, որ 15 հոգանոց կազմում հինգը կին կլինի:

Ըստ ՔՊ-ականների կանխատեսումների` ներկայիս միակ կին ներկայացուցիչ, Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը` Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին և անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն քայլերը: Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են երեխա պահելու, նա այժմ հղի է: Իսկ կանանց քվոտայով այդ հինգ տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Նիկոլ Փաշինյանի «կասսիրն» է, եղել է նրա թերթի հաշվապահը, իսկ այժմ՝ ամենավստահելիներից է և տեղեկացված է իշխանական բոլոր ստվերային գործարքներից: Կլինի Անահիտ Ավանեսյանը, որի նկատմամբ ասում են՝ Փաշինյանը առանձահատուկ վերաբերմունք ունի, կընտրվեն Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, իսկ մնացած երկու տեղերի համար պայքարը կգնա Արուսյակ Ջուլհակյանի, Հասմիկ Հակոբյանի, Հերիքնազ Տիգրանյանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի միջեւ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Մակունցին, օգոստոսին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Եվ չնայած նա ամեն ինչ անում էր, որ մնա ԱՄՆ-ում, շարունակի պաշտոնավարել, բայց ստիպված է վերադառնալ: Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը ամբողջությամբ ձախողել է սփյուռքի կառույցների, մասնավորապես լոբբիստական կազմակերպությունների, Հայ դատի գրասենյակների հետ աշխատանքը, չի կարողացել Թրամփի թիմի հետ համագործակցության եզրեր գտնել, քանի որ Բայդենի վարչակազմի հետ էր բացառապես շփվում եւ նրան երրորդ ժամկետ թողնելու իմաստը չկա»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև