Skip to main content

Եվրամիության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին | «Արթիկ» ՔԿՀ-ում օգոստոսի 14-ից հացադուլի մեջ գտնվող «Սև Հովազ» ջոկատի անդամը բժշակական զննության չի ենթարկվում, ՄԻՊ գրասենյակից այցելող ևս չկա․ ահազանգ | «Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպից | Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ | Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին | ՄԻՊ-ը կարևորում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությունը․ հանդիպում է եղել | Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից. Զախարովա | Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ | Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ | Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան | Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

Լրահոս

Եթե 107 տարի առաջ այս չшրիքի նման ասեին՝ գնանք «իրական Հայաստանի» հետքերով, այսօր գոյություն չէինք ունենա. Բագրատ Սրբազան

Այսօրվա մեր խորհուրդը մեր ինքնաճանաչողության և ինքնագնահատականի մասին է, այն իմաստով, որ երբ մենք հասնում ենք ինքնաճանաչողության իրական աստիճանի, հրաշքներ ենք գործում: Ամբողջ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի,  Հանրապետության հռչակման ամբողջ խորհուրդը դրանում է, որ ինչպես կարող է մի բուռ ժողովուրդը բոլոր հակառակ պայմաններն ունենալով՝ իր գոյությանն ու կենսագործունեությանը լրիվ հակառակ պայմաններում ոտքի կանգնել, հաղթանակաել և հռչակել իր սեփական պետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:

«Սրա մասին ենք մենք անընդհատ խոսում և դա ոչ միայնժողովուրդն է, այլ առաջնորդության խնդիր է: Նրանք, ովքեր չվախեցան և առաջնորդեցին, հաղթանակն էլ կնքվեց: Այդպես է նաև այսօր»,- նշել է նա:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Հանրապետության օրվա առթիվ միասնություն չկա. Սրբազանը նշեց.

«Անհամատեղելի են այսօրվա չարիքի իշանությունը և այսօրվա խորհուրդը: Դուք պատկերացնո ՞ւմ եք, եթե  Գևորգ 5-րդ Վեհափառը, Արամ Մանուկյանը, Գեներալ Նազարբեկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Դրաստամատ Կանայանը և մնացած բոլորը հանկարծ ասեին, որ ժողովուրդ չենք կարողանում, գնանք իրական Հայաստանի ճանապարհով, այսօր գոյություն կունենայի ՞նք ընդհանրապես: Չէինք ունենա, ընդհանրապես չէինք ունենա: Այսօր Մայր Աթոռ կունենայի ՞նք, վստահաբար չէինք ունենա և գոյություն ընդհանրապես չէինք ունենա:

Հիմա այս չարիքները պղծել, ջարդել, մսխել են ամեն ինչ, գողացել են պատիվ էլ, ուրախություն էլ, ամեն բան էլ: Ժողովրդին տևապես տանում են պարտության, ոչ թե հաղթանակի, տանում են սպառողականության: Կեղծ միասնություն տեղի չի ունենում, տեղի է ունենում գաղափարի շուրջ: Չկա այդպիսի բան, ձևական, կեղծ կողք կողքի լինել, ինչի շուրջ կողք կողքի լինեն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև