Skip to main content

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան | Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան | Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան | Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել | Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից | Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար | Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. Նիկոլ Փաշինյան | «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը | Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ | Հայաստանի մոտ շուտով կկորի Եվրոպական միությանն անդամակցելու ցանկությունը․ Լավրով

Լրահոս

Բավական է, արդեն չափը շատ անցաք․ ամենայն խստությամբ հսկելու և հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ․ Մարմաշենի վանահայր

Ամենայն խստությամբ հսկելու և հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու եմ անձը, հավատքի չափը և քրիստոնյայի կարգավիճակը։ Այս մասին գրել է Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը։

«Ուրեմն` խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում և ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ապա իբրև Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ և Մարմաշեն վանքի վանահայր ի պաշտոնե հայտարարում եմ և զգուշացնում`.

Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։

Թող այս ասածներս իբրև օղ անեն իրենց ականջներին։ Մինչև չդաստիարակվեն ու կարգի ու չափի չգան, չապաշխարհեն ու զղջումով, խոնարհաբար, ներողություն խնդրելով չգան Աստծո դուռը և չհայցեն քահանայից մեղքերի թողություն, թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի։

Ի գիտություն` ամենայն խստությամբ հսկելու և հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու եմ անձը, հավատքի չափը և քրիստոնեայի կարգավիճակը` ի՞նչ է մտածում, ի՞նչ է շնչում, և ի՞նչ գաղափարներ ունի։

Բավական է, արդեն չափը շատ անցաք, և համբերության բաժակը լցրեցիք դուք»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930