Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան | Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան | Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան | Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել | Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից | Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար | Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Եթե ուզում ենք դպրոցում ունենալ ուսուցիչներ, որոնք կարողանում են որակյալ կրթություն ապահովել, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուսուցիչն իրեն լավ զգա դպրոցում. ԿԳՄՍ նախարար

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, միավորել ուսուցչական համայնքի ներուժը, կիսվել ոլորտի նորարարություններով:

Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների և դրանցում ուսուցչի դերակատարության վերաբերյալ քննարկումների պատրաստակամության համար:

«Նախորդ տարի մեկնարկեցինք ուսուցչական տարեկան համաժողովները, քանի որ ուսուցիչներին և դպրոցներին լսելը, նրանց փորձը դիտարկելը շատ կարևոր ենք համարում։ Նմանօրինակ համաժողովներն առաջին հերթին պետք է դառնան միմյանցից սովորելու, գաղափարներ կիսելու և մասնագիտական հարցեր քննարկելու հարթակներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել համաժողովների մասնակցության շուրջ հետաքրքրության մեծացումը:

Նախարարը շեշտել է՝ կրթության ոլորտի վրա մի շարք այլ գործոններ են ազդում, ինչպես օրինակ՝ տեխնոլոգիական և սոցիալական զարգացումը, որն ի հայտ է բերում տարբեր մարտահրավերներ:

«Որոշ մարտահրավերների գիտենք՝ ինչպես արձագանքել, որոշների պարագայում, ինչպես օրինակ՝ արհեստական բանականության, դեռևս պարզ չէ՝ ինչպես արդյունավետ արձագանքել, և ինչպես պետք է փոխվի կրթությունն արհեստական բանականության գործիքների կիրառության պարագայում: Ընդ որում՝ մենք արդեն իսկ ունենք սովորողներ, որոնք այդ գործիքները կիրառում են: Պետք է հասկանանք, թե ինչպիսին պետք է լինի դպրոցի և ուսուցչի դերը՝ հաշվի առնելով այդ փոփոխությունները: Ստեղծագործական միտքն ու հարցերի բաց քննարկումը շատ կարևոր են լուծումներ գտնելու ճանապարհին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում երեք կարևոր շեշտադրում է արել: Առաջինը վերաբերել է պաշտպանական և անվտանգային հարցերին:

«Կրթությունն է, որ կարող է տալ շատ հարցերի պատասխանը և էապես բաձրացնել երկրի անվտանգային մակարդակը՝ առաջին հերթին մրցունակ քաղաքացիներով: Մարդկանցով, որոնք գիտեն, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում, ճկուն են, ստեղծագործ և ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ՝ բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու: Մրցունակ և պատրաստված քաղաքացի ձևավորելը կրթական համակարգի առաջնային խնդիրն է : Բայց պետք է նաև հասկանանք, որ դպրոցներն իրենք պաշտպանության կարիք ունեն: Այդ պաշտպնությունն առաջին հերթին հանրային խոսույթում կրթության համակարգի հանդեպ նրբանկատությունն է, որի ձևավորումը նաև ջանք է պահանջում: Կրթական համակարգի մասին հանրային խոսույթը պետք է նպաստի խնդիրների լուծմանը՝ առանց նսեմացնելու համակարգում աշխատող մարդկանց և այն ահռելի աշխատանքը, որ արվում է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շեշտել է նաև ուսուցիչների պաշտպանության խնդիրը. «Տևական ժամանակ մտածել ենք, որ մեր ուսուցիչների և մանկավարժների նկատմամբ ունենք ավանդական հարգանք և հեղինակության ընկալում: Այո, հարգանքը վաստակում են, բայց ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը, որոնք առաջին հերթին անվտանգ և ապահով միջավայրի հարցն են բարձրացնում, շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ և միասնական աշխատանք: Կարիք ունենք փոխելու ծնողների հետ աշխատանքի մեթոդները: Պետք է հասկանալ, թե կրթության կազմակերպման գործընթացում ինչպես պետք է ընդգրկել ծնողներին, որպեսզի այդ աշխատանքից շահի առաջին հերթին երեխան, շահի կրթությունը, և ոչ թե ունենանք իրավիճակ, երբ ծնողների մասնակցությունը վերածվում է կոնֆլիկտի»:

Նախարարն ընդգծել է՝ պետք է ապահովվեն օրենսդրական և ինտիտուցիոնալ բոլոր լծակները, որպեսզի ուսուցիչները դպրոցներում լինեն պաշտպանված:

«Եթե ուզում ենք դպրոցում ունենալ ուսուցիչներ, որոնք կարողանում են որակյալ կրթություն ապահովել, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուսուցիչն իրեն լավ զգա դպրոցում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուսուցիչների համար դպրոցը դառնա հաճելի, ապահով և սիրված աշխատանքային միջավայր»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարի մյուս կարևոր շեշտադրումը վերաբերել է երեխաների պաշտպանության խնդրին: Նա ընդգծել է՝ խնդիրները ոչ թե անհատական են, այլ համակարգային: «Պաշտպանությունն առաջին հերթին երեխաներին պատրաստվածությունն է՝ խթանելով նրանց ինքնուրույնությունը, ստեղծագործականությունը և նախաձեռնողականությունը: Պետք է բավարար իմաստուն և նրբանակատ լինել և կարողանալ նրանց ուղղորդել՝ առանց ճնշելու, աջակցել՝ առանց վնասելու, հետևել՝ առանց ազատությունը սահմանափակելու: Սա է կրթական համակարգի դերը: Դպրոցական կյանքը չի ավարտվում միայն դասարաններում, և մեր աշխատանքն էլ պետք է չավարտվի դասասենյակում»,- ասել է նախարարը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, փաստել է, որ կրթության ուղին սկսվում է դպրոցից. «Ուսուցիչն աշակերտի առաջին առաջնորդն է, առաջին օրինակն ու առաջին ոգեշնչողը։ Սիրելի՛ ուսուցիչներ, դուք ոչ միայն ուսուցանում եք, այլև ձևավորում եք մտածողության մշակույթ, որն աշակերտն իր հետ բերում է համալսարան։ Այդ մշակույթն է, որ հիմք է դառնում պատասխանատվության, գիտության, նորարարության և առաջընթացի համար։ Մեր աշխատանքները փոխկապակցված են, և դպրոցի աշխատանքից ուղղակիորեն կապված է նաև համալսարանի աշխատանքի որակը»,- ասել է ռեկտորը և հավելել, որ Երևանի պետական համալսարանը միշտ պատրաստ է համագործակցել հանակրթության համակարգի հետ։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է. «Ուրախ ենք նպաստել Հայաստանում կրթական համակարգի բարելավմանը՝ ԿԳՄՍ նախարարության հետ հաջող համագործակցությամբ աջակցելով կրթության բարեփոխումներին»։

Նա ներկայացրել է իր մանկավարժական փորձը՝ ուսուցիչներին խորհուրդ տալով համագործակցել այլ գործընկեր ուսուցիչների հետ՝ փորձարկելով նորարարական մեթոդներ ու չվախենալով դրանք ձախողելուց։

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն ու ԵՄ-ին երկարատև համագործակցության համար։

«Նորարական տեխնոլոգիաները, բացի ռիսկերից, նաև հնարավորություն են ուսուցչիների համար՝ կրթական գործընթացը կազմակերպելիս։ Վստահաբար, դրանք առավելագույնս կնպաստեն ուսուցման որակի բարելավմանը՝ մանկավարժական զարգացման հետ ձեռք ձեռքի քայլելով։ Մեր գործընկերների հետ համագործակցությամբ աշխատում ենք նպաստել այդ միջավայրի ապահովմանը»,- ասել է Քրիստինա Վայգանդը։

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մենթոր դպրոցների պարգևատրման արարողություն, որին հաջորդել է պլենար նիստ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ Արտաշես Թորոսյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող աշխատանքները, ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման տեսլականը:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ և աշխատարաններ՝ ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր թեմաներով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930