Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ

Լրահոս

Փաստաբան Սոսե Չանդոյանին շնորհել են «Սոսե Մայրիկ» հուշամեդալ

Փաստաբան Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1918թ. մայիսի 28-ին՝ հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը, հայը վերականգնեց ազգային երազանքը: Մինչ վերջնարդյունքին հասնելը, դեռ մեծ գաղափարն ու նպատակը՝ Արեւմտյան Հայաստանի ազատագրումն ու անկախության կերտումը սրտերում պահած, մեծապատիվ ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Սոսե Մայրիկը եւ մյուս քաջարիները, անձնազոհաբար ակտիվ պայքար են մղել պատմական փառավոր էջեր գրելու եւ իրենց հետնորդներին հզոր ու զարգացող հայրենիք թողնելու համար: Այդ ազնվական հայերի կյանքի ուսումնասիրությունները, եւ հատկապես որոշ աղբյուրներում տեղ գտած այն տեղեկությունները, թե Սոսե Մայրիկը ոչ թե մեկ, այլ՝ երկու որդի է լույս աշխարհ բերել, ինձ տարան դեպի Արցախյան հերոսամարտերում մեծ դերակատարություն ունեցած, մեծապատիվ հայրենասեր-ազատամարտիկ «ՖԻԴԱՅԻՆԵՐ» ՌՀԲՀԿ-Ի ղեկավար Սեյրան Չիլինգարյանի մոտ, ում կողմից էլ ստացա «Սոսե Մայրիկ» հուշամեդալը:
Հարգելի պարոն Չիլինգարյան, պատմական այս օրով նման հուշամեդալի շնորհումը խիստ պարտավորեցնող է, այն իր մեջ մեծ ուղերձ է պարունակում, որն էլ ընդունում եմ՝ իմ ուժերի շրջանակում պատմական արժանապատվության վերականգնմանն ուղղված քայլերի խոստումով:
Թեեւ գովեստի խոսքեր չեք սիրում, սակայն չեմ կարող չշեշտել, որ այս օրը էլ ավելի է իմաստնանում Ձեր ծննդյան օրվա փաստով… մնացեք ինչպիսին որ կաք՝ իրական հայի տեսակի մեջ, ամրակուռ ու հզոր: Առողջություն եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում հայրենիքին ծառայելու Ձեր նվիրական գործում: Եւս մեկ անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
#ԿՈԴԵՔՍ
#փաստաբան_Սոսե_Չանդոյան
#Սոսե_Մայրիկ_հուշամեդալ

Facebook
Twitter

Կարդացեք նաև