Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Լրահոս

Չեմ բացառում, որ Սամվել Շահրամանյանի նկատմամբ կարող է մտացածին քրեական հետապնդում սկսվի. փաստաբան

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ամբողջ բնակչությունը տեղափոխվել է ՀՀ, այստեղի իրավապահ մարմինների՝ մասնավորապես ՔԿ-ի կողմից, տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել է տարբեր վարույթներ: Թվով երեք վարույթի շրջանակներում Արցախի նախագահը հարցաքննվել է և չի խուսափել որևէ հարցաքննությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ես շտապում եմ տեղեկացնել, որ Սամվել Շահրամանյանը այս վարույթի շրջանակներում Ջալավյանի հետ որևէ առնչություն չունի, ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, կրկին կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիքը չհրապարակելու դիրքորոշմամբ կամ տրված ստորագրությամբ, ես կրկին չեմ կարող այդ տվյալները մեջբերել։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ Սամվել Բաբայանը ժամանակին հանդիսացել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար և այս վարույթի շրջանակներում ինքը ևս հարցաքննվում է, մեզ հայտնի են դարձել որոշակի տվյալներ:

Ես կարծում եմ՝ քննչական կոմիտեն պետք է այս մասով հանդես գա պաշտոնական հայտարարությամբ և պարզաբանի, թե ինչու 2023 թվականի հոկտեմբերին նախաձեռնված վարույթի շրջանակներում Սամվել Շարամանյանը հարցաքննվում է հենց հիմա, կարծում եմ դրա տրամաբանությունն ինչ-որ տեղ կայանում է նաև նրանում, որ նրանք փորձում էին ավելի շատ տվյալներ պարզել, որպեսզի հարցաքննեին»,- ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության նախագահի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Սամվել Բաբայանը մի քանի անգամ հանդիպել է, բայց ոչ այս գործի շրջանակներում.

«Արցախի Հանրապետության նախագահին հարցաքննելը, մանավանդ այս պահի դրությամբ հարցաքննելը, այլ երևույթների հետ եմ կապում և հենց սա է նպատակը, որ Սամվել Շահրամանյանը հարցաքննության է ներկայանում փաստաբանի հետ։ Չեմ բացառում, որ կձերբակալեն, չեմ բացառում, որ հետագայում կարող է ինչ-որ մտացածին քրեական հետապնդումներ սկսեն Արցախի Հանրապետության նախագահի նկատմամբ, և դրա նպատակը, կրկնում եմ, ավելի շատ նրա՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն է», -ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետությունը պետք է ունենա ներկայացուցչություն.

«Մեկ տարի հետո, երկու տարի հետո, 10 կամ 15 տարի հետո Արցախի Հանրապետությունը կրկին շարունակի իր գոյությունը նաև տարածքային առումով շարունակի իր գոյությունը և բնականաբար պետք է ունենա իշխանություն», -ասաց Երիցյանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նորից կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության: Ինչպես ավելի վաղ նշել էր նրա փաստաբան Ռոման Երիցյանը, վկայի կարգավիճակ ունի Շահրամանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև