Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Լրահոս

2024 թվականին առգրավվել է 426 կգ թմրամիջոց, ինչը 2023-ի համեմատ ավելի է 202 կգ-ով, ՃՏՊ-երի թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ. ՆԳ նախարարը թվեր ներկայացրեց

Ընթացիկ տարում անընդհատ խոսել ենք նաև հանցավորության աճի, հանցավորության տարբեր դրսևորումների, տենդենցների և մնացյալի մասին, բայց նշել եմ և նորից եմ շեշտադրում՝ կատարված աշխատանքի արդյունքում 2024 թվականի կտրվածքով գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է։ Այս մասին  ԱԺ-ում 2024 թվականի ՆԳՆ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց նախարար Արփինե Սարգսյանը:

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում դեռ անելիքներ կան, բայց համեմատականի համար նշեմ, որ 2024 թվականին առգրավվել է շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի համադրությամբ ավելի է 202 կգ-ով։ Բայց նաև շեշտեմ՝ պահպանելով գիծը, 2025-ին ևս հետևողականորեն շարունակվում են այս ուղղությամբ աշխատանքները: Ամբողջ իրավապահ համակարգի կողմից, ըստ էության, այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շուրջ 173 կգ թմրամիջոցի առգրավում որպես այդպիսին»,- ասաց նա:

Շարունակելով վիճակագրական տվյալներ ներկայացնել, նախարարն անդրադարձավ նաև զենք-զինամթերքի առգրավման աշխատանքներին և նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին:

2024 թվականի կտրվածքով առգրավվել է կամ կամավոր հանձնվել է 1,579 միավոր հրազեն, որը 10.7% ով ավելին է նախորդ տարվա առգրավված ցուցանիշի համադրությամբ։ Այսինքն, այս խմբաքանակով ապօրինի պահվող զենք զինամթերք դուրս է բերվել շրջանառությունից։

Ճանապարհատրանսպորտային պատահարները մեր այն ուղղություններից են, որոնք որ կարիք ունեն էլ ավելի մեծ ուշադրության, էլ ավելի մեծ ջանքի և պարեկային ծառայությունն այս տեսանկյունից հատուկ կենտրոնացում է ունեցել թեմայի ուղղությամբ: Ըստ այդմ, 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով, վիրավորներինը՝ 421-ով։ Եվ սա այն պայմաններում, երբ որ արդեն իսկ գրեթե միլիոնի հասնող տրանսպորտային միջոցներ ունենք հաշվառված ՀՀ տարածքում»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև