Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Ով էլ առաջադրվի թեկնածու, ինձ համար այն ընդունելի է մի պարզ տրամաբանությամբ․ մենք ոչ թե գործընթաց ենք սկսում վարչապետ ընտրելու, այլ վարչապետին հեռացնելու նպատակով․ Էդգար Ղազարյան

Իմպիչմենտի գործընթաց սկսելու ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը վերջին օրերին ամենասպասված լուրերից մեկն էր։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Դրանից պարզ է դառնում, որ առաջիկա օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կառաջադրեն վարչապետի թեկնածու՝ ՀՀԿ շարքերից։ Իմ պատկերացումներով լավագույն թեկնածուն կարող է լինել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը (չնայած ես նման որոշում կայացնելու կամ առաջարկ ներկայացնելու իրավունք չունեմ)։

Ով էլ առաջադրվի թեկնածու, ինձ համար այն ընդունելի է մի պարզ տրամաբանությամբ․ մենք ոչ թե գործընթաց ենք սկսում վարչապետ ընտրելու, այլ վարչապետին հեռացնելու նպատակով։ Ով էլ ընտրվի պաշտոնավարելու է կարճ ժամանակահատված՝ մինչև 2026 թվականի ընտրություններ։ Ով էլ ընտրվի միայնակ չի ղեկավարելու։ Պետք է ձևավորվի նոր կառավարություն (փոխվարչապետներ, նախարարներ այլ մարմինների ղեկավարներ), որում պետք է ընդգրկված լինեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում ջանքեր ներդնող ակտիվ ուժերն ու գործիչները։

Չեմ կարող պատկերացնել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը դիմադրության կարժանանա «Հայաստան» խմբակցության պատգամավորների մոտ։

Եթե անվստահության գործընթաց նախաձեռնած, սակայն իրենց նախաձեռնությունն առաջ մղելու հարցում դեռևս ոչ մի քայլ չարած Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի մտադրությունն ի սկզբանե ազնիվ է եղել, ապա նրանք ևս պետք է միանան այս գործընթացին։

Մեզ սպասվում է հետևողական պայքար ու աշխատանք՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական կուսակցությունների, գործիչների և ողջ հասարակության համախմբումն այս գաղափարի շուրջ։

Առաջ Աստված»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև