Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ | Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է | Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել. Քննչական կոմիտե | Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե

Լրահոս

Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ

Հունիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի 48-ամյա բնակիչն իրենց տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրում իր անչափահաս դստերը։

Վայոց ձորի մարզի քրեական վարչության ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ հայրը մարզի բնակավայրերից մեկում, միայնակ գտնվելով անչափահաս դստեր հետ, և օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից, այսինքն՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, հունիսի 3-ին, 4-ին և 5-ին՝ գիշերային ուշ ժամերի, պարբերաբար նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, մասնավորապես իջեցրել է գիշերանոցը, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին ու բավարարել իր սեռական կարիքները։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև