Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից

Լրահոս

Մայր Աթոռի դեմ հարձակումները կանխելու քաղաքական մակարդակն իշխանափոխության իրականացումն է, այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է․ Աբրահամյան

Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի: Քաղաքական առումով այն իշխանափոխության իրականացումն է, իսկ այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է` անկախ այդ պրոցեսի վերաբերյալ տարբեր մոտեցումներից:

Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Սահմանադրությամբ, կառավարության և նախընտրական ծրագրերով ստանձնած պարտավորությունները լիակատար տապալող անձը, ով որևէ լուրջ ռեֆորմ չի արել կամ մինչև վերջ չի ավարտել, Եկեղեցու վարքուկանոնից ու փոփոխություններից է խոսում:

Նույնն այլ բառապաշարով ձայնակցում են Բաքվից. վերջին շաբաթներին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ձայնն էականորեն բարձրացրել են, բառապաշարը կոշտացրել:

Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի:

Քաղաքական առումով այն իշխանափոխության իրականացումն է, իսկ այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է` անկախ այդ պրոցեսի վերաբերյալ տարբեր մոտեցումներից:

Երկրորդը, հոգևոր-բարոյական մակարդակն է, որի մոտեցումները, սկզբունքներն ու ճանապարհը պետք է սահմանի Սուրբ Էջմիածինը:

Նշածս երկու մակարդակների ներդաշնակ գործունեությունից պետք է բխի ոչ միայն Մայր Աթոռի, այլ հավաքական հայության շահերի պաշտպանությունն ու դրանց առաջ մղումը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031