Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա

Լրահոս

Հավատացյալ եմ և կողմ եմ վարչապետի՝ խումբ ձևավորելու և Կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու առաջարկին. ՔՊ-ական պատգամավոր

Միանշանակ ողջունում եմ վարչապետի՝ Հանձնաժողով ձևավորելու Կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու և նոր կաթողիկոս ընտրելու առաջարկը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Ճշտող հարցին՝ կարո՞ղ է քասթինգի Դուք էլ մասնակցեք, պատգամավորն ասաց, «Ոչ: Հավատացյալ եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց  քաղաքական իմաստով ի պաշտոնե չեմ ուզում մասնակցել դրան»։

Եթե ողջունում եք, ապա պատկերացնո՞ւմ եք ինչ մեթոդով են կաթողիկոսին հանելու Վեհարանից, նա ասաց. «Ճիշտն ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց ընթացքը ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է և այն ուխտերին, ինչը որ ինքն իր առջև դրվել է, և այն Աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի և ինքը պետք է լինի հավատացյալ, և այսօր վարչապետի գրառման մեջ էլ կար նաև, որ պետք է մարդը լինի գոնե Մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող»:

Իսկ թե դա ոնց է պարզվելու, Գրիգորյանն ասաց, որ ընթացքը ցույց կտա:

«Այդ խմբում վարչապետն էլ կարող է լինել որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, բոլորս: Բոլոր հավատացյալները, բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այո, իրավունք ունեն իրենց խոսքն ասելու, այո, իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ ուժով Վեհափառին չեն հանի Վեհարանից: «Վեհարանում ուժ չեն կիրառում, և ես, այո, հորդորում եմ ցանկացած հավատացյալ ժողովրդի, ովքեր կմասնակցեն այդ պրոցեսին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևիցե այլ գործողություն չանել,  բացի աղոթք անելուց, այնտեղ միայն աղոթք են անում: Չգիտեմ՝ կաթողիկոսն այնտեղ ինչով է զբաղվում, բայց ընդհանրապես հավատացյալ ժողովուրդն այնտեղ աղոթք է անում»,- նշեց նա։

Հարցին էլ՝ հնարավո՞ր է շրջապատեք, օրինակ, Մայր աթոռը, ի՞նչ մեթոդներով. «Ցանկացած, բայց եկեղեցու ներսում ուժ կիրառելուն ես դեմ եմ, դա անթույլատրելի է, եկեղեցու ներսում միայն, միայն մարդը մտնելուց հոգևոր հաղորդություն է ստանում, աղոթքն առաքում առ Աստված»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև