Մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու․ ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում․ Սամվել Կարապետյան | Գյումրիում տեղակայված 102-րդ ռшզմակայանն առերևույթ օգտագործվում է Հայաստանում ընտրական գործընթացների վրա անմիջական ճնշում գործադրելու համար․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» | Ամենաերջանիկն եք, որովհետև ամենամոտն եք Արարատ լեռան ու Սուրբ Էջմիածնին. Սամվել Կարապետյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներին, լսել նրանց խնդիրները (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղություն չէ, շանտաժ է, ժողովուրդ ջան դուք որոշեք. Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Միասնության թևերի» քարոզարշավի 4-րդ օրը Երևանի Կենտրոն վարչական շրջանում | «Կալանավորվեց մшնկապղծпւթյան գործով անցնող 3-րդ տղամարդը»․ Սյուզի Բադոյան | Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Արման Թաթոյան | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Նոր Հաճնում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասին․ «Դառնության զգացում ունեմ, պիտի վերաբերվեն իրենց երեխաների պես» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նպատակ չունենք վնասել ՌԴ շահը. Քանի դեռ անհրաժեշտությունը չկա՝ հարցը չենք քննարկի. Նիկոլ Փաշինյան | Համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ. ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին | Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում | ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը | Գագիկ Ծառուկյանը Հրազդանում է (տեսանյութ)

Լրահոս

Երանի այն պաշտոնյային, որն իր մարդկային որակների հետ անհամատեղելի կհամարի այն, ինչ այսօր անում է իշխանության նեղ խումբը, հրաժարական կտա ու կգնա Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու. Վահե Հովհաննիսյան

Երանի այն պաշտոնյային, որն իր մարդկային որակների հետ անհամատեղելի կհամարի այն, ինչ այսօր անում է իշխանության նեղ խումբը, հրաժարական կտա ու կգնա Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Երանի այն պաշտոնյային, որն իշխանության նեղ խմբի բառապաշարն իր կրթական ու քաղաքակրթական որակի հետ անհամատեղելի կհամարի ու կտա հրաժարական։

Երանի այն պաշտոնյային, որը որոշում կկայացնի՝ չմտնելու այս կեղտոտ ու անպատվաբեր արշավի մեջ, ու հրաժարական կտա։

Երանի այն պաշտոնյային, որը, տեսնելով որոշ նախարարների անպատվաբեր փորձերը՝ արդարացնելու օգտագործվող բառապաշարն ու հակաեկեղեցական արշավը, կհամարի, որ նման մթնոլորտում ինքն անելիք չունի, ու կտա հրաժարական։

Երանի այն պաշտոնյային, որը չի ուզի իր անունը կապել այս այլանդակ արշավի հետ, ու կտա հրաժարական։

Երանի այն պաշտոնյային, որը կհասկանա, որ հիմա քայլ անելով՝ ամենաուշը մեկ տարի հետո կունենա պատվաբեր աշխատանք, ու դա կանի հանգիստ խղճով։

Երանի այն պաշտոնյային, որը կհասկանա, որ պաշտոնն ու մանդատն էնքան անարժեք բաներ են, որ դրանց համար չարժե կորցնել մարդկային կերպը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև