«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում․ քննարկում՝ ԱԺ-ում

Փոփոխությունները շատ կարեւոր են, որոնք ուղղված են լեզվի կանոնարկմանը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Կարեւոր հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումը, որի կարգավորման բացակայության ազդեցությունը դիտվում է տարբեր ոլորտներում:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսպես է գնահատել «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք քննարկման է ներկայացրել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։

Նախարարը նշել է, որ «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները կոչված են համապատասխան լիազորող նորմ սահմանելուն, որը Կառավարությանը հնարավորություն կտա հաստատել պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը, ինչպես նաեւ կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգն ու աշխատակարգը: Զեկուցողը նշել է, որ այդպիսով  հնարավոր կլինի նպաստել լեզվի զարգացմանը, եւ որոշակի գործառույթների իրականացման ընթացքում անորոշություններ չունենալուն:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվել նաեւ «Գրական հայերենի կանոնարկում» հասկացության մեջ: Նա նշել է, որ լեզվական քաղաքականությունը Կառավարության առաջնահերթություններից է. մշակվել եւ առաջիկայում քննարկման կներկայացվի «Լեզվական քաղաքականության հայեցակարգը»: Մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել հայերենի թվային կենսունակության բարձրացման ուղղությամբ: Զեկուցողը կարեւորել է հայերենի պետական լեզվի կարգավիճակը եւ կարծիք հայտնել, որ դա պետք է ունենա հստակ դրսեւորումներ եւ գործիքակազմ: Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունները դրա ապահովման ձեւերից մեկն են:

Նախարարը պատասխանել է նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին եւ որոշել առաջարկել ԱԺ խորհրդին այն ընդգրկելու խորհրդարանի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել հունիսի 11-ին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև