«Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը | Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել | Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ» | ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ» | ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու | Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Լրահոս

Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Փաշինյանին

Կառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։

Նա նշել էր․ «Որոշ կաշառակերներ խոսում են՝ իբր «Հայաստան» համահայկական հիմնադրամից գողացել են, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է»։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ին  մեկնաբանություն է տվել թեմայի առնչությամբ․

««Հայաստան» հիմնադրամից 100 միլիոն դոլարն անհետացել է բոլորի աչքի առաջ և հենց այն ժամանակ երբ դա և՛ վարչապետ էր, և՛ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Գումարն անհետացել է անննախադեպ ֆոկուսով․ մեր հայրենակիցները փոխանցնել են այն համահայկական հիմնադրամին իսկ Հիմնադրամը՝ կառավարությանը։ Եվ որևէ բաց տեղեկատվություն չկա, թե գումարը ուր է․ այնինչ Հիմադրամից ծախսված ցանկացած դրամ պետք է ներկայացվի բաց հաշվետվությամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։

«Ի դեպ, այդ գումարին առնչվող նիստի տեսագրությունը նախագահ Քոչարյանի հարցադրմամբ և դրա «կռուտիտներով» համացանցում բաց մատչելիությամբ կա, ցանկացած ոք կարող է դիտել-համոզվել ասածիս մեջ»,- ասաց պարոն Միկոյանը և հավելեց․ «Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է և/կամ նստել որևէ իշխանավորի արտասահմանյան բանկային հաշվին։ Ամենօրյա ռեժիմով չաղացող և հարստացող ՔՊ-ական վերնախավը դրա վառ ապացույցն է։ Եվ ամենից նողկալին այն է, որ այդ անհետացած 100 միլիոն դոլարը մեր հայրենակիցների հավաքած գումարն էր, որը հանգանակվել էր պատերազմի ընթացքում և պետք է ուղղվեր այդ նպատակին:

Վստահ եմ՝ հաջորդ իշխանությունն այս և այլ անհետացած և լափված գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտա մեր ժողովրդին՝ տալով դրանց նաև իրավաքրեական գնահատական և իրականում միլիոն առ միլիոն վերադարձնելով թալանվածը։

Իսկապես ձանձրալի է, երբ լսում ես մի մարդու, ով արդեն  8 տարի է իշխանության է և շարունակում է դեղին մամուլին բնորոշ ոճով բամբասել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև