«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև. Փաշինյան

Հայաստանը Ռուսաստանի հետ հարբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև: Այս մասին «Ազատության» փոխանցմամբ, Չեխիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասացի, որ վերջերս մեր խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա մենք շատ մոտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ։ Բայց մյուս կողմից՝ մենք խնդիր չունենք մեր առջև դրված՝ խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, և հավասարակշռվում է։ Եվ դա մեր ռազմավարությունն է», — նշել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է նաև՝ «մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ինչ-որ պահի ապագայում մենք պետք է որոշում կայացնենք»:

Հայաստանի խորհրդարանը մարտին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Հայ-ռուսական լարվածության համար լրացուցիչ պատճառ դարձած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են՝ Երևանը պետք է ընտրի կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն:

Վարչապետն ընդգծել է՝ մենք հիմա խնդիր չունենք մեր առջև՝ վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում:

«Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք, Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին։ Բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակը։ Եվ մյուս կողմից՝ անցած տարում մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայաության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր աջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատել, — ընդգծել է Փաշինյանը։

Նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հիմա ժամանակն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը:

«Մենք քննարկումների մեջ ենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել այդ կետին և ստորագրել խաղաղության պայմանագիրը», — հավելել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև