«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

«Պարոն Քոչարյանը երբևէ բացասական կարծիք չի հայտնել նախագծի վերաբերյալ», «Կեղծ, սխալ բաներ եք ասում». վեճ՝ Աժ-ում

Նախագիծը, բնականաբար, հետ չեմ քաշելու, քանի որ այն տևական ժամանակ քննարկվել է և ստացել է կառավարության կողմ դիրքորոշումը և վարչապետի ստորագրությամբ, կառավարության առաջարկներով, դրական եզրակացություններով նախագիծը եկել է Ազգային ժողով: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության  մշտական հանձնաժողովի նիստին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Բանակից գումարի դիմաց ազատման» անունը ստացած նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Ես, որպես քաղաքական թիմի անդամ, պարտավոր եմ կողմ քվեարկելու, եթե այլ կարծիք չեմ հայտնել սահմանված կարգով։ Ուզում եմ նշել, որ առաջին օրվանից, երբ նախագիծը քննարկվել է, պարոն Քոչարյանն ինձ աջակցել է նախագծի քննարկումների ժամանակ: Միշտ ասել է, որ կողմ է նախագծին: Նաև նոյեմբերին, երբ վարչապետի մոտ եղել է քննարկում, որևէ դեմ կարծիք չի հայտնել, մի քանի նախադասությունում միտք է ասել, որոնք ավելի շատ պաշտպանել են նախագիծը, առնվազն որևէ բացասական միտք չի ասել, ինչը նշանակում է, որ պարոն Քոչարյանը եղել է կողմ»,- ասաց նա։

Սարգսյանն ասաց, որ նախագիծը մարտից ինտենսիվ քննարկել են հանձնաժողովում, որպեսզի մինչև ամառային զորակոչը հասցնենք ընդունել:

Սարգսյանի ելույթն ընդհատեց հանձնաժողովի նախագահ Անդրանի Քոչարյանը: Նա բարկացած հարցրեց. «Պար՛ոն Սարգսյան, ո՞ր հանձնաժողովում, կարո՞ք եք նշել, հանձնաժողովի անդամներն այստեղ են: «Պարո՛ն Քոչարյան, ասացի՝ չընդհատեք: Ես կհրապարակեմ Ձեր գրած մեյլը և նաև աշխատանքային քննարկման հրավերները, կհրապարակեմ հեսա հաջորդիվ»,- ի պատասխան ասաց Սարգսյանը:

Քոչարյանն էլ պնդեց՝ հենց հիմա հրապարակեք:

Աղմկահարույց նախագիծը հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացավ, իսկ Հայկ Սարգսյանը լքեց դահլիճը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև