Ինչո՞ւ են բոլորը «դոմփել» բառի պահով կենտրոնացել վատ իմաստի վրա, ցնցվե՞լ եք այդ բառից․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի սուրբ երրորդությունն է կեղծավորությունը, դավաճանությունը, սրբապղծությունը. Աննա Մկրտչյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդ, քաղաքական ուժեր, Փաշինյանն ասում է` հեղափոխություն, իշխանափոխություն արեք.Նաիրա Զոհրաբյան | Էրդողանի հետ անկեղծ քննարկում ենք ունեցել կոմունիկացիաների բացման, Անիի կամրջի վերաբերյալ. Փաշինյան | Աղվեսը մտել է Աբովյանի մանկապարտեզներից մեկը | Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ կարեկցում եմ, քան ատnւմ եմ, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ բացարձակ անտարբեր եմ. Փաշինյան | ՈՒՂԻՂ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ | Խուդաթյանը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին | ՀՀ-ում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու. եթե քաղաքացիները համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն. Փաշինյան | Դա իմ ավտոշարասյունը չէ, ՀՀ վարչապետի «ավտոբուսն է», ի՞նչ կապ ունեմ դրա հետ. Փաշինյանը՝ վրшերթի մասին | Վերջը հաց ենք կերել ՌԴ նախագահի հետ, չեմ ուզում, որ ստիպեն փակել ռուսական ալիքները. Փաշինյան | Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք անդամակցությունը. Փաշինյան | Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը | Այսօր վստահաբար կարելի է պնդել, որ հայկական ակնաբուժության առաջընթացի ակունքներում կանգնած է մարդ, որն իր կոչումը վերածեց ապրելակերպի և այն ծառայեցրեց հանրությանը՝ լուսավորելով մարդկանց՝ բառի բուն և փոխաբերական իմաստով | Բրյուսել այցի ժամանակ մեզ հարց է հնչել, արդյոք ուզո՞ւմ ենք դառնալ ԵՄ անդամ, և ես պատասխանել եմ, այո, ուզում ենք դառնալ. Փաշինյան

Լրահոս

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Թեհրանում կա առնվազն 78 զոհ, 329 վիրավոր

Իրանի մայրաքաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով Թեհրանի առնվազն 78 բնակիչ զոհվել է, 329-ը՝ վիրավորվել։Այս մասին հայտնել է NourNews գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ սա ոչ պաշտոնական տեղեկատվություն է։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։

The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև