«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Նեթանյահուն նախատեսում է Իրանի հարցը քննարկել Թրամփի, Պուտինի և Սթարմերի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է մի շարք հեռախոսազրույցներ ունենալ համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Իրանի հետ լարվածության ֆոնին, հայտնել է վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի շարք բանակցություններ է վարել համաշխարհային առաջնորդների հետ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերի, Հնդկաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի։ Նա նաև նախատեսում է քննարկել իրավիճակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ», — ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։

The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև