«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Ես դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծnղների դեմ և պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջերում գրել է.

«1․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված իր Կանոնադրության մեջ հաստատում է, որ իր Կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների եւ հավատացյալների համար։

2․ Կանոնագրքում Առաքելական երկրորդ կանոնների Կանոն ԻԳ–ում ասվում է (մեջբերում)․ «Եպիսկոպոսը կամ երէցը կամ սարկաւագը, եթէ պոռնկութեան մէջ կամ երդմնազանցութեան կամ գողութեան մէջ բռնուեն, կարգալոյծ լինեն» (մեջբերման ավարտ)։

3․ Քանի որ Կանոնագիրքը օրենք է նաեւ իմ՝ հավատացյալիս համար, պարտավոր լինելով առաջնորդվել Կանոնագրքով, ընդգծում եմ, որ Արշակ «արքեպիսկոպոս» Խաչատրյանը պոռնկացել է եւ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերը նշված կանոնի պետք է կարգալույծ լինի (ի դեպ, նմանատիպ բովանդակությամբ կանոնները բազմաթիվ են, ես մեկն եմ մեջբերում, չծանրաբեռնելու համար)։

4․ Վերը նշված արարքով նույն անձը նաեւ երդմնազանց է եղել, որովհետեւ կուսակրոնության ուխտը ստանձնելիս հայտարարել եւ ստորագրել է նույնաբովանդակ Ուխտագիր կուսակրոն քահանայության, որտեղ ասվում է (մեջբերում)․ «Ես, Արշակ աբեղա Խաչատրյանս օրհնությամբն Աստծո եւ կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում եւ ուխտում եմ (…) Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ (…) Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով» (մեջբերման ավարտ): Այսինքն, այդ անձը խախտել է նաեւ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ իր արտասանած եւ ստորագրած կուսակրոն քահանայության Ուխտագիրը եւ հետեւաբար պետք է կարգալույծ լինի նաեւ երդմնազանցության հիմքով։

Հիմա, այս հարցերին հետամուտ լինելով, ես պայքարում եմ ընդդեմ Եկեղեցու՞, թե պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների։ Ես Եկեղեցու՞ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։

Իհարկե, դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ եւ պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև