«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

ՀՀ-ում հանրային դժգոհություն ստեղծելու համար ՀԷՑ-ը էներգետիկ ճգնաժամ է ստեղծել, սրանով է պայմանավորված Կարապետյանի հայտարարությունը, եկեղեցին ծխածածկույթ է. Փաշինյան

Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, ՀՀ մասին էր և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, որ ՀՀ-ում կարող են ինչ-որ մարդիկ գալ ինչ-որ տեղերից և ինչպես իրենք են ասում՝ իրենց ձևերով ինչ-որ բան անել, ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետը լծակներ, և ես չեմ հանդուրժի՝ եթե որևէ մեկի լեզուն պտտվի նման բան ասի:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի նման բան ասի: ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և ՀՀ-ում յուրաքանչյուրն ունի կարծիք հայտնելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող, որքան էլ ժողովրդավարություն է, ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը՝ եթե որևէ մեկը կանգնում է եկեղեցու կողքին, պետք է կալանավորե՞ք , նա ասաց.

«Ոչ, Կարապետյանն ասաց, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտենք և այլն, դա արժանացել է և արժանանալու է կոնկրետ գնահատականի:

Մեր երկրում շատերը ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլություն հետ: Ես ասում եմ՝ նրանք, ովքեր կփորձեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում»:

Դիտարկմանը, թե Կարապետյանը չի ասել՝ կմիջամտենք, նա ասաց.

«Նրանք ովքեր կփորձեն ասել՝ մենք մեր ձևերով կմասնակցենք, այո՛, արժանանալու են սրան»:

Փաշինյանը շեշտեց, որ նրա այդ հայտարարությունը կապ չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ եկեղեցու շահերի հետ:

«Ես ուղիղ մեկ ամիս առաջ տվել էի կառավարության անդամներին հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի: Իմ մարզային այցերի ժամանակ հասկացա, որ ՀԷՑ-ը ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է ստեղծել, հիմա վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, որ դա արվել է ՀՀ-ում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար:

Բայց ես տվել էի հանձնարարական, որ մեկ ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերակագնելու մեխանիզմներ դրվեն, կամ ՀԷՑ-ը պետք է պետականացվի: Իմ հանձնարաարականի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ իմ հանձնարարականի հետ: Եկեղեցին տվյալ դեպքում ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է»,- շեշտեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև